ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նշանակալի բացահայտում՝ օրգանների 3D տպագրության ոլորտում. գիտնականների մեկը հայ է

Նշանակալի բացահայտում՝ օրգանների 3D տպագրության ոլորտում. գիտնականների մեկը հայ է
04.05.2019 | 12:45

Արյունատար անոթները և թոքաբշտերը, որոնք կենսաբանական բավական բարդ հյուսվածնքներ են, այժմ հնարավոր է վերականգնել եռաչափ տպագրության օգնությամբ: ԱՄՆ Հյուսթոն քաղաքի Ռայսի համալսարանի գիտնականների խումբը՝ գիտաշխատող Բագրատ Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել է, որ հյուսվածքներ տպելու հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ հապալասից ստացվող սննդային գունանյութը:


Rusarminfo-ն, Science գիտական ամսագրին հղմամբ, գրում է, որ գիտնականներն ուսումնասիրել են մի շարք միացություններ, որ օգտագործվում են սննդային գունանյութերի արդյունաբերության մեջ, և հայտնաբերել՝ երեքն ամբողջովին համապատասխանում են դեղին սինթետիկ ՝ E 102, բնական դեղին՝ E 100, և կարմրամանուշակագույն՝ E 163, գնունանյութերին:


Ամսագիրը նշում է նաև, որ կենսաչափական տպագրության նպատակն առողջ, գործառական օրգաններ ստեղծելն է, որոնք պիտանի կլինեն փոխպատվաստումների համար:

Դիտվել է՝ 3167

Մեկնաբանություններ