Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Էդմոն Մարուքյան. Քաղաքական ճգնաժամի շարունակականությունը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ

Էդմոն Մարուքյան. Քաղաքական ճգնաժամի շարունակականությունը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ
01.05.2018 | 20:43

Ամեն հեղափոխություն ունի իր կանոնը, և ով նախաձեռնել է, կազմակերպել է այն, հաջող հասցրել է հանգրվանին, նա պետք է ստանձնի պատասխանատվություն և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, նա պետք է լինի վարչապետ` Աժ-ում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Այս ճգնաժամն ունի լուծման մեկ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանին այսօր, հիմա վարչապետ ընտրել: Ուրիշ տարբերակ այս լարված իրավիճակը չունի լուծման համար: Ուրիշ ինչ անեք, մենք չենք կարող դուրս գալ այս ճգնաժամից: Ես մտածում էի, որ կա երրորդ ճանապարհ, կա այլ տարբերակ, բայց հիմա այլ իրավիճակում ենք»,- նշեց պատգամավորը:


Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ քաղաքական ճգնաժամի շարունակականությունը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: «Դուք պետք է հանդես գաք պետության շահերից: Ես չեմ ուզում, որ ՀՀԿ-ից մի 7-8 պատգամավոր պոկվի և քվեարկի Փաշինյանի օգտին: Արժանապատիվ կերպով դուք կարող եք հայտարարել, որ հանուն մեր պետության մենք բոլորով քվեարկում ենք Փաշինյանի օգտին»,- ասաց նա: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներն ապացուցում են, որ նրանք այս լարված իրավիճակից դուրս գալու ելք չենք փնտրում, հակառակը՝ փակուղու առաջ են նորից կանգնեցնում: «Մենք ունենք քաղաքական ճգնաժամ, քաղաքական նոր իրողություններ և այդ իրողությունների լույսի ներքո անենք հետևություններ և լուծումներ գտնենք: Մինչև այսօր տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ և դրանք դրական են միայն: Կա քաղաքացիական զարթոնք, այդ զարթոնքի ուժը եկել մտել է դահլիճ, որպեսզի այստեղ այդ ուժը ստանա սահմանադրական ձևակերպում: Այս ձևակերպումը հիմա այսօր մեր ձեռքերում է»,- նշեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցին. «Ես չէի պլանավորել «Նաիրիտ»–ից խոսել, բայց Գագիկ Մելիքյանին պետք է պատասխանեմ: Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանն այդ ե՞րբ է իշխանության եղել, կարո՞ղ է էլի է վարչապետ եղել, չենք իմացել: Եթե հումոր եք անում, դա նորմալ է»:

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ