ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին
25.01.2017 | 13:26

2016թ-ին առաջին անգամ Հայաստանում կայացավ ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների lամաշխարհային օլիմպիադան։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում էր «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեն անպիտան աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ և կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ) նպատակ ունի աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ, զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները, նախադրյալներ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, աշակերտներին տալ դպրոցում ռոբոտների և ռոբոտային համակարգերի ուսումնասիրության միջոցով իրենց մտահորիզոնը ընդարձակելու հնարավորություն։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, որին մասնակցել է 4000 թիմ 12 երկրից։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 55 երկրի ավելի քան 21000 թիմ։


«ՌՀՕ 2016»-ի ազգային փուլի բացառիկ կազմակերպիչ՝ «Այբ» կրթական հիմնադրամ: Բացառիկ հովանավոր՝ «Creative Educational Technologies» (CET) ընկերություն, որը «LEGO® Education»-ի պաշտոնական մատակարարն է Հայաստանում։


Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթող ճանաչվեց Arm Cyber Kids հավաքական թիմը, որը նոյեմբերին մեկնեց Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու այնտեղ Հայաստանը՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Սա հիանալի արդյունք է հաշվի առնելով այն, որ Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում օլիմպիադային։ Մենք բոլորս հպարտանում ենք մեր թիմով և անհամբեր սպասում այս տավա օլիմպիադային։

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ