ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մայքրոսոֆթը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին

Մայքրոսոֆթը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին
28.12.2015 | 19:09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը: Շեշտելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն՝ նախարարը կարևորել է կրթության և գիտության նախարարության համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ:

Մասնավորապես, որոշ ավագ դպրոցներում ՀՀ ԿԳՆ-ի, «Վիվասել ՄՏՍ», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունների համագործակցությամբ մեկնարկել է միկրոէլեկտրոնիկայի զարգացման միջազգային ծրագիր, որի շրջանակում դպրոցներում փորձնական ներդրվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ուսուցումը:

Գալիք տարում նախատեսվում է ծրագրի ընդլայնում, բացի այդ, ՀՀ ԿԳ նախարարը ծրագիրը կներկայացնի հունվարին Լոնդոնում կայանալիք Գլոբալ կրթական ֆորումին: Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց առաջարկությունն են ներկայացրել՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու պետական ծրագրում մասնակցություն ունենալու վերաբերյալ: Նախարարը տեղեկացրել է, որ պետության կողմից «Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ» ծրագիրը Վայոց Ձորի մարզում արդեն մեկնարկել է. «Կրթության և գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի լինեն մի քանի առաջարկներ, և մենք հնարավորություն ունենանք մրցակցության արդյունքում կատարել ավելի լավ ընտրություն»,- նշել է Ա. Աշոտյանը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում Մայքրոսոֆթ ընկերության կողմից ամբողջական առաջարկություն ներկայացնելու, ինչպես նաև փորձնական ծրագրում ընդգրկվող դպրոցների ցանկը ճշգրտելու վերաբերյալ: Այս ընթացքում ընկերությունը, համագործակցելով ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ,՝ աշխատանքներ կտանի համակարգիչների տեխնիկական պարամետրերի և կրթական բովանդակության համապատասխանեցման, ինչպես նաև հայաֆիկացման ուղղությամբ:

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ