ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տեխնոլոգիական ոլորտի 31 թիմ ու ընկերություն ներկայացնում են իրենց նորարար գաղափարները

Տեխնոլոգիական ոլորտի 31 թիմ ու ընկերություն ներկայացնում են իրենց նորարար գաղափարները
13.02.2015 | 16:04

Փետրվարի 13-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նախագծերի ներկայացման փուլը (pitching event):
3 դրամաշնորհային ծրագրերին՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհներին, մասնակցության հայտ էին ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի 41 ընկերություններ և թիմեր, որոնցից միայն 31-ն է գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:
Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհներն այս տարի անցկացվում են առաջին անգամ՝ նպատակ ունենալով օժանդակել տեխնոլոգիական հենքով աշխատող նորաստեղծ ընկերություններին Գյումրիում և Վանաձորում: Այս դրամաշնորհներով նաև նպատակ է հետապնդվում խրախուսել տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարակատիրությունը Գյումրիում և Վանաձորում՝ այս շրջաններում նորարարական բիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու միջոցով:
«Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը: Այն կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման և առևտրայնացման խթանմանը, նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում՝ հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում»,- նշում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը կստանան 85 տոկոս համաֆինանսավորում: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:
Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը Հայաստանում իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվող «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն՝ հանուն մրցունակության» ծրագիր շրջանակներում:
Տեղեկացնենք, որ ներկայումս հայտարարված է նաև համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաջորդ փուլը, և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև մարտի 2-ը:

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ