ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ պետք է փոխհատուցի գյուղացու կրած վնասի համար

Ո՞վ պետք է փոխհատուցի գյուղացու կրած վնասի համար
04.11.2014 | 16:11

Ով կառավարության նիստում հայտարարել է, թե ցրտահարություն է սպասվում, նա էլ պետք է գյուղացիներին փոխհատուցի վնասները: Այս մասին հայտարարել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ այսօրվա ասուլիսում: Բերբերյանի խոսքով՝ գյուղացին վախենալով սպասվելիք ցրտերի մասին տեղեկատվությունից, բերքի մի մասն ավելի շուտ է հավաքել և ոչ բավարար հասունացած վիճակում: «Այն վնասները, որ գյուղացին կրեց, ո՞վ պետք է փոխհատուցի: Կաղամբը փոքր-փոքր քաղեց, սմբուկը՝ ևս, ո՞վ պետք է փոխհատուցի»,- ասել է Հրաչ Բերբերյանը: Վերջինս, միաժամանակ, նշել է, որ այս օրերին առկա ցուրտ եղանակը չի ազդի գյուղատնտեսության վրա: «Արտառոց ցրտեր չկան»,- ասել է Բերբերյանը: Բանախոսի տվյալներով` այս տարի Հայաստանը 30 մլն դոլարի վնաս է կրել ծիրանի ցրտահարության պատճառով: Եղանակն անբարենպաստ է եղել և կարտոֆիլի համար, որի պատճառով գյուղատնտեսությունը 50-80 հազար տոննա կարտոֆիլի կորուստ է ունեցել:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Բերբերյանն անդրադարձել է նաև գյուղարտադրողի մասին օրենքի անհրաժեշտությանը: Բանախոսի կարծիքով` նման օրենք չընդունելու դեպքում մենք կկորցնենք գործող 90 կոոպերացիաների զգալի մասը: Բերբերյանը նշել է կոոպերացիաների նկատմամբ որոշակի արտոնություններ սահմանելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ջերմաստիճանի կտրուկ անկման մասին հայտարարություն էր արել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ին ջերմաստիճանը 18- 20 աստիճանով կնվազի Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում և Արցախում: Երիցյանն ասել էր, թե Հայաստան է թափանցելու սիբիրյան ցիկլոն: Նշենք, որ Հրաչ Բերբերյանի հետ համակարծիք են որոշ գյուղարտադրողներ: Մասնավորապես, Նոր Նորքի շուկայում որոշ գյուղարտադրողներ մասնավոր զրույցի ընթացքում բողոքում էին ԱԻՆ-ի հայտարարությունից և ժամանակից շուտ քաղած բերքն իրացնելու դժվարությունից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 11031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ