ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գրիգորիչը կարմիր գրիչով չի ստուգում

Գրիգորիչը կարմիր գրիչով չի ստուգում
15.11.2013 | 00:31

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ոչ միայն հաջողվում է կոճակ սեղմելու համար շատ արագ խորհրդարան «բերման ենթարկել» հանրապետականներին, այլև լուծել «բովանդակային» հարցեր: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորիչի «թրի» ու գրչի տակով են անցնում ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամների հնչեցրած հայտարարությունների տեքստերը, ու նա է որոշում՝ ո՛ր տողը, ո՛ր պարբերությունը խմբագրի-սրբագրի ու ամբիոն «թողնի»: «ՈՒսուցիչ» Սահակյանի սենյակում մշակվում են խմբակցության հիմնականում երիտասարդ ու կին պատգամավորների հայտարարությունները:
«Իմ ձեռքի տակով չեն անցնում, բայց ցանկացած քառօրյային պատրաստ ենք մասնակցում: Այդ հայտարարությունների սկզբունքները որոշվում են մեր կուսակցության և խմբակցության քննարկումների ժամանակ: Բայց որ կարմիր գրիչով ստուգեմ, որպես հայոց լեզվի մասնագետ, այդ պրոցեսը չկա»,- ասաց Գալուստ Սահակյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ