ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԺ քառօրյայի թեժ մեկնարկը

ԱԺ քառօրյայի թեժ մեկնարկը
11.11.2013 | 14:23

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան բավականին բուռն սկսվեց։ Նախ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բողոքեց ոստիկանության պահվածքից, քանի որ պատգամավորներ` Նիկոլ Փաշինյանին և Լևոն Զուրաբյանին թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին: Ավելին, որոշ պաշտոնյաներ անգամ չեն հանդիպում պատգամավորների հետ և իրենց գործողությունների առնչությամբ բացատրություններ չեն տալիս: Զուրաբյանը ԱԺ խոսնակից հետաքրքվեց, թե ինչ կարող է անել այս առնչությամբ: Աբրահամյանը պատգամավորին առաջարկեց հարցը մանրամասնորեն իրեն ներկայացնել, իսկ ինքը կխոսի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ:

Հետո նիստերի դահլիճում «վարման կարգով» ձայն խնդրող պատգամավորներն իրար հերթ չէին տալիս: Նրանց այսքան ակտիվացրել էր արդեն «գենդեր» մականունն ստացած օրենքի քվեարկությունը: Օրենքի համահեղինակ Հեղինե Բիշարյանը նախ իր դիտարկումները ներկայացրեց, որից սկիզբ առան տարակարծությունները ու հասան մինչև ազգային թասիբի ու նամուսի մասին խոսակցություններին: Ի վերջո, խորհրդարանը չընդունեց այն:
Հաջորդ խնդրահարույց հարցը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծն էր, որը ընդդիմադիրների բողոքի ձայնը բարձրացրեց: Հրանտ Բագրատյանն անգամ առաջարկեց, որ ոչ թե այս իշխանության աշխատավարձը բարձրացնել, այլ հաջորդ: «Բարձրացնում եք իշխանության աշխատավարձերը, եղբայր: Իշխանությունն իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնի»,- զայրացավ Բագրատյանը: Չնայած անգամ ԲՀԿ-ն էր դեմ այս օրենքին, բայց այն 69 ձայնով ընդունվեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ