ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քանի անգամ ինքն իրեն կհերքի Իշխան Զաքարյանը

Քանի անգամ ինքն իրեն կհերքի Իշխան Զաքարյանը
10.11.2013 | 16:52

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այս շաբաթ ավարտեց ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումները, և վաղը մեկնարկող քառօրյայում խորհրդարանը կքննարկի ու կքվեարկի նրա վերընտրման հարցը: Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը ՎՊ-ի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությունն է առաջարկել: Սերժ Սարգսյանի խիստ նկատողությունից հետո ակնկալվում էր, որ ՎՊ նախագահը հրաժեշտ կտա իր պաշտոնին, սակայն ստացվեց հակառակը: Իսկ ընկերների ներդրումներով հսկայական առանձնատուն կառուցող Զաքարյանը նախագահի նկատողությանն էր արժանացել այն բանից հետո, երբ հայտարարել էր, թե բյուջեի 701 մլրդ դրամը մսխվում, թալանվում, լափվում է: Բնականաբար ակնկալվում է, որ հատկապես ընդդիմադիր պատգամավորները Իշխան Զաքարյանին կհիշեցնեն իր խոսքերը, և այդ համատեքստում հարցերի պակաս չի լինի: Հետաքրքիր է, Իշխան Զաքարյանը մինչ «աքլորկանչ»` քվեարկություն, քանի անգամ կհասցնի «ուրանալ»` հերքել, իր իսկ ասած խոսքերը: Նույնը վերհաստատելու տարբերակը, իհարկե, հնարավոր չէ, որովհետև այդ պարագայում գործն ԱԺ ամբիոն բարձրանալուն հաստատ չէր հասնի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ