ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վերահսկիչին հիշեցրին իր պարտականությունները

Վերահսկիչին հիշեցրին իր պարտականությունները
20.06.2013 | 13:35

«Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային պատասխաններ լինեն։ Համամիտ եմ ԱԺ նախագահի այն տեսակետին, որ պետբյուջեի միջոցները երբևէ մսխած պաշտոնյաները պետք է կրեն խիստ պատիժ»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին, որը ներկայացվեց ԱԺ-ում։ Պետք է նկատել, որ սա այն հազվադեպ երևույթներից է, երբ ԱԺ նախագահի և վարչապետի տեսակետները համընկնում են։ Վարչապետը չմոռացավ նաև պատգամավորների մտահոգությունները, ավելին` նա համաձայնեց օրենսդիրների հետ, որ Վերահսկիչ պալատը առանձին կառույց է, որն ունի իր հստակ գործառույթները և, ըստ դրա, պետք է ներկայացնի իր մասնագիտական եզրակացությունները և ոչ քաղաքական գնահատականներ տա։ Այլ կերպ ասած, ինչ-որ տեղ վարչապետը վերահսկիչ պալատի ղեկավարությանը հիշեցրեց նրա ուղղակի պարտավորությունները։ Նիստում չանտեսվեցին նաև նախարարները։ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց նախարարներին, որ իրենց դեմ հնչած մեղադրանքներն այսուհետ անպատասխան չթողնեն։ Այսինքն` նախարարները կա՛մ պետք է այսուհետ մեկնաբանեն, թե ինչու են սխալվել, կա՛մ էլ հերքեն դրանք։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ