ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀԿ-ական պատգամավորը կոչ է անում միմյանց չվիրավորել

ՀՀԿ-ական պատգամավորը կոչ է անում միմյանց չվիրավորել
19.06.2013 | 16:38

Նախորդ օրը Ազգային ժողովում լրագրողի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպը դարձել էր տարաբնույթ քննարկումների առիթ:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պետք անել նման միջադեպերը կանխելու համար:
«Ես ներկա չեմ եղել, դիտել եմ տեսանյութը: Կարծում եմ, որ թե՛ լրագրողները, թե՛ ԱԺ պատգամավորները պետք է զերծ մնան միմյանց անձնական վիրավորանքներ հասցնելուց: Հարգանքը պետք է լինի երկկողմանի, որովհետև սա, ի վերջո, Ազգային ժողով է, ամբողջ հասարակությունն է հետևում նրա աշխատանքներին: Ո՛չ լրագրողն իրավունք ունի վիրավորելու ԱԺ պատգամավորին, ո՛չ էլ հակառակը»,- ասաց Կարինե Աճեմյանը:
ԱԺ պատգամավորին հիշեցրինք, որ նման մի միջադեպ էլ գրանցվել էր մի քանի ամիս առաջ` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և Ա1+-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև, երբ պատգամավորը վիրավորել էր լրագրողին:
«Սխալ է, վատ եմ նայում, պնդում եմ, որ պետք է երկկողմանի հարգեն միմյանց աշխատանքը»,- արձագանքեց մեր զրուցակիցը:
Կարինե Աճեմյանից հետաքրքրվեցինք, թե փորձե՞լ է իր կուսակից ընկերներից հետաքրքրվել, թե ինչու են միջադեպեր ստեղծում լրագրողների հետ: Կարինե Աճեմյանը նշեց, որ Մհեր Սեդրակյանի հետ չի խոսել այդ թեմայով, իսկ Վարդան Այվազյանին էլ գնահատեց որպես էմոցիոնալ մարդ, որն արձագանքել է լրագրողին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ