ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գեներալ Սեյրանի «հայհոյանքը. «Ով չգա, Ալիև ա»

Գեներալ Սեյրանի «հայհոյանքը. «Ով չգա, Ալիև ա»
19.06.2013 | 14:56

ԵԿՄ կարգավիճակի և «Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրինագծերը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց` 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Մինչ այդ ԱԺ-ում «գեներալիտետը» աշխույժ ելումուտ էր անում: Օրինագծի համահեղինակ Սեյրան Սարոյանը, միջանցքում հանդիպելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, իրեն հատուկ ոճով վրա բերեց. «Հոպլո ջան, էս ո՞ւր: Քվեարկությանը մասնակցես»:
Իսկ արդեն քվեարկությունից հետո դահլիճը լքեցին ոչ միայն գեներալները, այլև նրանց «խաթեր» մինչև այդ «ձգած» գործարարները: Միջանցքում էլ, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին ինչ-որ տեղ հրավիրելով, գեներալ Սեյրանը նրա հետևից նետեց. «Ով չգա, Ալիև ա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ