ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հիմա Իրանը մեզ գազ տալի՞ս է, թե՞ չի տալիս

Հիմա Իրանը մեզ գազ տալի՞ս է, թե՞ չի տալիս
12.06.2013 | 17:44

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հիշեցրեց իր իսկ պնդումը, թե Իրանը մեզ գազ է մատակարարում ավելի թանկ գնով, ինչն էլ աճելու է: Դրանից օրեր անց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Իրանը Հայաստանին գազ չի մատակարարում:
Ալեքսանդր Արզումանյանին հետաքրքրում էր, թե ո՞ր տեղեկությունն է հավաստի:
Արմեն Մովսիսյանը պնդեց նախկինում արած իր հայտարարությունը, որ Իրանը Հայաստանին չի կարող ավելի մատչելի գնով գազ մատակարարել, քան՝ ՌԴ-ն: Նա ասաց, որ ԻԻՀ դեսպանից այդպիսի հայտարարություն չի լսել:
Ալեքսանդր Արզումանյանն էլ կարծիք հայտնեց, թե միգուցե արժե, որ ԱԳՆ-ն զրույցի հրավիրի ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին և պարզաբանո՞ւմ պահանջի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ