ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Իշխանությունը դարձրել են բիզնեսի միջոց»

«Իշխանությունը դարձրել են բիզնեսի միջոց»
11.06.2013 | 17:34

ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին Անվտանգության խորհրդի նիստում: Ըստ Դեմիրճյանի՝ Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում կանխատեսումներ արեց, որ տարածաշրջանի պատկերը առաջիկայում փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Սակայն Դեմիրճյանը հիշեցրեց, որ խոսքի և գործի անհամապատասխանությունը գործող վարչախմբի համար դարձել է սովորական երևույթ:
«Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իշխանությունը դարձրել են բիզնեսի միջոց»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց, որ այսօր մարդիկ ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի՝ փաստաբանները դատադուլ են հայտարարում, գյուղացիներն իրենց խնդիրները տեղ հասցնելու համար փակում են ճանապարհները: Նա անդրադարձավ նաև գլխավոր դատախազի եղբոր այն հայտարարությանը, թե վատ բան չկա, երբ դատախազը կանաչի աճեցնելով է զբաղված: Փոստանջյանը խորհուրդ տվեց դատախազին գյուղատնտեսությամբ զբաղվելու փոխարեն իր գործով զբաղվել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ