ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Առայժմ հետևում ենք իրադարձություններին»

«Առայժմ հետևում ենք իրադարձություններին»
22.05.2013 | 15:50

Մինչ ԱԺ-ում ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես են գալիս կառավարության քննադատությամբ, գյուղացիներն էլ իրենց հերթին են բողոքի ձայն բարձրացնում՝ պահանջելով կարկտահարության վնասների փոխհատուցում: Սա հայ իրականության մեջ սոցիալական բողոքի հազվադեպ հանդիպող երևույթներից է: Օրեր առաջ էլ Նախախորհրդարանն էր հայտարարում, որ պետք է ձևավորել դիմադրության շարժում, այլապես սոցիալական աղետի եզրին հասած ժողովրդին մնում է միայն արտագաղթը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը հասարակությանն աջակցելու նպատակով: Արդյո՞ք մեկ տարվա փորձը ցույց չտվեց, որ խորհրդարանի պատերի ներսում ընդդիմադիր ելույթներ ունենալով հնարավոր չէ հասնել համակարգային փոփոխությունների:
Լյուդմիլա Սարգսյանը նախ նշեց, որ ինքը կարող է հանդես գալ միայն իր կուսակցության՝ ՍԴՀԿ-ի և ոչ՝ ՀԱԿ անունից, այնուհետև հաջողություն մաղթեց Նախախորհրդարանին:
«Եթե իրենց կհաջողվի ապահովել ժողովրդի բազմություն, ներշնչել վստահություն, որի արդյունքում կլինի ըմբոստություն, միանշանակ կքննարկենք և անհրաժեշտության դեպքում կմիանանք իրենց»,- ասաց ՀԱԿ պատգամավորը: Նա հավելեց նաև, որ իրենք հետևում են իրադարձություններին և անմասն չեն մնա իրադարձությունների զարգացման դեպքում:
«Առայժմ մենք ուզում ենք տեսնել, թե որքանով է ժողովուրդը պատրաստ սոցիալական բողոքի ալիք բարձրացնելուն, տեղերում էլ փորձում ենք բացատրական աշխատանքներ տանել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն պաշտպանելու ժողովրդի իրավունքները, մենք կմիանանք անպայման»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը համամիտ է այն կարծիքին, որ ԱԺ-ում բարձրաձայնելով ժողովրդին հուզող հարցերի մասին, ընդդիմադիր ուժերն այդպես էլ չեն կարողանում ազդել որոշումների ընդունման վրա:
«ԱԺ մեծամասնությունն ամեն ինչ անում է՝ վիժեցնելու ցանկացած առողջ միտք, ցանկացած առաջադիմական նախաձեռնություն»,- կարծիք հայտնեց Լյուդմիլա Սարգսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ