-
19.06.2018|
19:08
Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործը մեծածավալ է ու այդ գործի շրջանակներում արդեն իսկ կան անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
-
19.06.2018|
19:07
Մանվել Գրիգորյանն ապօրինի ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող զենք, և այդ հիմքով նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
-
19.06.2018|
19:06
ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը:
-
19.06.2018|
04:24
Դեռ ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել այն միջադեպը, երբ բավականին ճոխ կարողությունների տեր պատգամավորներից մեկը դիմում էր գրել Ազգային ժողովի աշխատակազմին՝ խնդրելով փոխհատուցել Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը:
-
18.06.2018|
22:48
ԱԺ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
-
18.06.2018|
22:44
Կառավարության առաջարկությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումների համար:
-
15.06.2018|
10:57
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ պահանջելով Ռուսաստանից չեղարկել Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշումները:
-
14.06.2018|
13:20
ԱԺ-ն կողմ քվեարկեց «2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը։ Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր։ 2017 -ի համար կանխատեսվել էր 3,2 տոկոս տնտեսական աճ, սպասելիքները գերազանցվել են` 7,5 տոկոս:
-
13.06.2018|
14:09
ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը։
-
12.06.2018|
21:57
Նոր իրողությունների ներքո քաղաքական փոփոխություններ են եղել, ուստի քննարկում ենք ապագա պրոցեսները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով խորհրդարանական ընտրություններից։ Նրա խոսքով՝ այս պահին չի քննարկվում առանձին կամ դաշինքով ընտրությունների մասնակցության հարցը։ «Դա ապագայի հարց է»,- նշեց նա։