01.05.2020|
00:27
7-րդ գումարման Ազգային ժողովն ամեն անգամ յուրովի է ապացուցում՝ նման որակի խորհրդարան հայոց պատմության մեջ, իրոք որ, չի եղել: Իհարկե շատ կցանկանայինք, որ խոսքը դրական որակի մասին լիներ, ինչպես հաճախ սիրում է նշել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց, ցավոք, մատուցվող տեսարանները դրա մասին չեն վկայում: