ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Դպրոցականները ներկայացնում են իրենց ստեղծած ռոբոտները (տեսանյութ)

    Դպրոցականները ներկայացնում են իրենց ստեղծած ռոբոտները (տեսանյութ)

    06.10.2013| 15:49
    Հոկտեմբերի 4-6-ը ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում իսկական տոն է։ Հատկանշական է, որ այցելուների մեծ մասը երիտասարդներ ու պատանիներ են։ Ցուցահանդեսում մեծ տեղ է գրավում ռոբոտատեխնիկայի հատվածը։ Դպրոցահասակները ներկայացնում են սեփական ձեռքերով ստեղծած ռոբոտները։
  • Մեկնարկեց ԴիջիԹեք էքսպոն. 120 կազմակերպություն ներկայացնում է տեխնոլոգիական ապագան

    Մեկնարկեց ԴիջիԹեք էքսպոն. 120 կազմակերպություն ներկայացնում է տեխնոլոգիական ապագան

    04.10.2013| 12:17
    «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է միջազգային ԴիջիԹեք էքսպո տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը ծանոթացել է տեխնոլոգիական նորամուծություններին, շրջել տաղավարներով։
  • Հայաստանը աչքի ընկող ցուցանիշներ է գրանցել լուսանկարչական ռեկորդակիր մրցույթում

    Հայաստանը աչքի ընկող ցուցանիշներ է գրանցել լուսանկարչական ռեկորդակիր մրցույթում

    03.10.2013| 15:02
    «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական ամենամյա մրցույթի մասնակից 55 երկրների մեջ Հայաստանը 4-րդ տեղում է: Առաջին եռյակում են Լեհաստանը, ՈՒկրաինան և Գերմանիան: Ադրբեջանը, չնայած արցախյան լուսանկարները շորթելու իր բոլոր ջանքերին, հայտնվել է վերջին հորիզոնականում: Մենք բեռնել ենք գրեթե 24 000 լուսանկար, ավելի ստույգ` 23 936»,- այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի խորհրդի անդամ, «Վիքին սիրում է հուշարձանները. Հայաստան» մրցույթի համակազմակերպիչ Ալեքսեյ ՉԱԼԱԲՅԱՆԸ
  • Հոկտեմբերի 4-ին կմեկնարկի ԴիջիԹեք ցուցահանդեսը

    Հոկտեմբերի 4-ին կմեկնարկի ԴիջիԹեք ցուցահանդեսը

    02.10.2013| 13:05
    Հոկտեմբերի 2-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԴիջիԹեք էքսպո 2013`ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի կազմակերպիչ), «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՖԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի պլատինե հովանավոր), «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի պաշտոնական հովանավոր), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի աջակից)։
  • Խաղերի նախագծման առաջնության գրանցումն ավարտվում է

    Խաղերի նախագծման առաջնության գրանցումն ավարտվում է

    28.09.2013| 13:49
    «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնության գրանցմանը մնացել է ընդամենը մի քանի օր: Խաղերի նախագծմամբ հետաքրքրվողները և առաջնությանը մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնել մասնակցության հայտեր:
  • Կենսաթոշակային բարեփոխումները՝ ՏՀՏ լիդերների հանդիպման թեմա

    Կենսաթոշակային բարեփոխումները՝ ՏՀՏ լիդերների հանդիպման թեմա

    26.09.2013| 14:50
    2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը: Այդ համակարգի ներդրումն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացրել տարբեր ոլորտների ներկայացուցիչների մոտ: Վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում են «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնահարցերին:
  • ԴիջիԹեք-ն ապացուցում է, որ Հայաստանում կա հեռանկար

    ԴիջիԹեք-ն ապացուցում է, որ Հայաստանում կա հեռանկար

    17.09.2013| 14:37
    «ԴիջիԹեք Էքսպո 2013» համաժողովն այս տարի տեխնոլոգիական հանրությանը կհամախմբի հոկտեմբերի 4-6-ը «Երևան էքսպո» կենտրոնում:
  • «Վիքիներում» աշխատելը հաճելի զբաղմունք է

    «Վիքիներում» աշխատելը հաճելի զբաղմունք է

    17.09.2013| 13:34
    «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական ամենամյա մրցույթին այս տարի մասնակցում է շուրջ 50 երկիր: 2012 և 2013 թվականներին այն, որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ, գրանցվել է Գինեսի գրքում: Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350 000-ը։
  • Հայերեն Վիքիպեդիան կհամալրվի լուսանկարներով

    Հայերեն Վիքիպեդիան կհամալրվի լուսանկարներով

    15.09.2013| 14:08
    «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթը անցկացվում է ամեն տարի` սեպտեմբերին: 2012 և 2013 թվակններին մրցույթը գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ։
  • Ավելի քան 200 հազար մարդ համաձայնել է ընդմիշտ թռչել դեպի Մարս

    Ավելի քան 200 հազար մարդ համաձայնել է ընդմիշտ թռչել դեպի Մարս

    14.09.2013| 11:12
    Կամավորները, ովքեր հայտ են ներկայացրել «Mars One» ծրագրին, երազում են նվաճել Կարմիր մոլորակը: Կազմակերպիչներից մեկի խոսքով, ծրագրի նպատակն այն է, որ մինչև 2023 թվականը դեպի Մարս ուղևորվեն շուրջ 40 մարդ: Ճանապարհորդության համար կվճարեն ծրագրի հովանավորները: