ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒշացնու՛մ ենք ժողովուրդ, շա՛տ ենք ուշացնում (Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին - «Մունքի» տարեդարձի ուրախ առիթով)

ՈՒշացնու՛մ ենք ժողովուրդ, շա՛տ ենք ուշացնում  (Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին - «Մունքի» տարեդարձի ուրախ առիթով)
19.06.2024 | 20:24

«ՄՈՒՆՔ» տեխնադպրոցի համայնքը պետք է իմանա, որ իրենք մտահղացել, նախաձեռնել ու իրականացրել են Անկախության Բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մինչ օրս չիրագործված ծրագրային նախաձեռնություններից մեկը։

Լեոնիդի հետ ծանոթացանք 1989 թ. ապրիլի 24 - ի մեծ հանրահավաքից հետո։

Նա մոտեցավ ինձ ու վստահ ասաց, որ զենքի մասին ենք խոսելու։

Այդ օրերին Իգոր Մուրադյանն ու Ղարաբաղ կոմիտեն պահվում էին Մոսկվայի բանտերում, իսկ Երևանում պարետային ժամ էր։

Առաջարկության իմաստն այն էր, որ Բաքվից տեղահանված փախստականների մեծամասնությունը բարձրակարգ ինժեներներ ու վարպետներ են։ ՈՒ պետք է միասին լծակներ գտնենք, որ հայկական պետությունը նրանց Հայաստանով մեկ ցրելու փոխարեն կոմպակտ տեղավորի մեկ վայրում, օրինակ Աբովյան քաղաքում, մի գործարանում բոլորին տեղավորի աշխատանքի ու այդ գործարանը վերակազմավորի զենքի ու զինամթերքի արտադրության համար։

ՈՒշանու՛մ ենք ժողովուրդ, շա՛տ ենք ուշանում։

«Մունք» - ի կորիզը այդ պարզ, փայլուն միտքը նախաձեռնում ու իրագործում է սեփական մտահղացմամբ ու ջանքերով 35 տարի հետո, թեկուզ հասարակության, բայց դարձյալ առանց Հայոց պետության գործուն աջակցության։

ՈՒրախալի է, որ միտքը սերունդների հետ պարբերաբար զարթոնք է ապրում, բայց տխուր է, որ մտքի կրողները զոհվում են թշնամու հետ անհավասար կռվում ու չեն տեսնում իրենց նպատակի հաղթանակը։

Պետք է ցանկանք ու ջանանք, որ ազգային զարթոնքը վերաճի ազգային վերածնունդի, ու դրան մասնակցեն ինքնամաքրման զտիչով անցած ժողովրդական լայն զանգվածները։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ