Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ՔՊ-ի թվացյալ լեգիտիմության վերջնական չքացումը

ՔՊ-ի թվացյալ լեգիտիմության վերջնական չքացումը
01.06.2024 | 07:58

Վաղուց է հայտնի հնչող խոսքի, անգամ մեկ բառի մոգական ազդեցությունը մեր հոգու, մտքի ու կամքի վրա: Լավ, ժողովուրդն այդքան վանկարկում է «Հա՛յ, Հայաստա՛ն, Հայրենի՛ք ու Աստվա՛ծ», ոստիկաններն ու «բերետավորներն» էլ կամա-ակամա լսում են: Հետո՞: Վրաները չի՞ ազդելու: Ես հույս ունե՛մ: Ազդելու՛ է: Եվ դա կլինի ՔՊ-ի թվացյալ լեգիտիմության վերջնական չքացումը:

Վալերի Միրզոյան

Դիտվել է՝ 5054

Մեկնաբանություններ