Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Կանցնի շատ կարճ ժամանակ ու արցախյան օրորոցում նորից մանուկները հայերեն կճչան...

Կանցնի շատ կարճ ժամանակ ու արցախյան օրորոցում նորից մանուկները հայերեն կճչան...
02.11.2023 | 18:27

Արցախը հայաթափվա՞ծ է:

Այո՛:

Ծա՞նր է: Այո՛:

Կարո՞ղ էր այդպես չլինել: Այո՛:

Բայց արդեն պատահել է, հայաթափվել է:

ՈՒ պետք չի ողբ և հուսահատություն:

Ծանր իրողություն է:

Հետո՞ ինչ:

Մի անգամ էլ է հայաթափվել:

Էլի մեր գործուն միջամտությամբ: Արղության, Լազարյան, մելիքներ...

Կանցնի շատ կարճ ժամանակ, մեկ-մեկուկես տարի

ու արցախյան օրորոցում նորից մանուկները հայերեն կճչան...

Միակ բանը, որ պահանջվում է մեզանից այժմ, չշտապելն է:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ