ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Երեքի ղեկավարումն էլ չի եղել անթերի, բայց չորրորդը լրիվ պատուհաս է

Երեքի ղեկավարումն էլ չի եղել անթերի, բայց չորրորդը լրիվ պատուհաս է
11.08.2023 | 19:07

Հայաստանը, մինչև էս պատուհասը, ունեցել է երեք ղեկավար։ Դե, հիմա երեքն են եղել, տասը չեն եղել։

Երեքի ղեկավարումն էլ չի եղել անթերի։

Անձամբ ինձ համար Քոչարյանի տեսակն է առավել ընդունելի։ Ամեն ինչով` ղեկավարման ձևից, մարդկային տեսակից, խոսելաձևից մինչև հագուկապ։ Արդյունքներն էլ՝ իրենց հերթին։

Լևոնին միշտ դեմ եմ եղել, բայց չի լինի ժխտել, որ Լևոնը երբ խոսում է, նրան չլսել չի լինում։ Հա, թեկուզ դեմ ես իրեն, բայց ասածը լսում ես։

Սերժի կողմնակից չեմ եղել, բայց նա եղել և մնում է Հայաստանի ամենափորձառու պաշտոնյան, ով աշխատել է համարյա բոլոր կարևոր տեղերում։ Նա էլ կարողանում էր անհնարին թվացող տեղերում վերցնել և ուղղակի լռել։ Ճիշտ է, երբեմն դրանից վատ ենք զգացել (օրինակ` Նազարբաևի նամակ կարդալու ժամանակ), բայց գուցե դա էր ճիշտը։ Կարող է՝ չլռելը վնասեր։

Սա լրիվ պատուհաս է։ Սա լռել չգիտի, բայց խոսելուց էլ դուրս է տալիս՝ անկապ ու ավելորդ, անիմաստ արտահայտություններով, գռեհիկ ծիծաղով համեմված։

Չարիք, խայտառակություն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ