ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Չհասկացողների համար շատ հասկացողները միշտ էլ վտանգավոր են

Չհասկացողների համար շատ հասկացողները միշտ էլ վտանգավոր են
17.07.2023 | 22:30

Մարդկային քաղաքակրթության կյանքը իր բոլոր մակարդակներում մրցակցություն է, որը մասնակիցներից պահանջում է համապատասխան բազմադեմ հզորություն և ուժերի մշտական լարում։

Հզորությունն ու ուժերի մշտական լարումը բախտավոր ժողովուրդների մոտ ապահովում է նրա ինտելեկտուալ ընտրանին՝ ի դեմս տաղանդավոր պրոֆեսիոնալների։

Եթե ժողովուրդն այնքան բախտավոր չի լինում, որ ունենա այսքան բանը հասկացող առաջնորդներ, ապա նման դեպքերում հարցերի լուծումը ստանում է այլ ուղղություն, այն է՝ հարցերի լուծումը վստահվում է «մեր մարդկանց»։

Բանն այն է, որ չհասկացողների համար շատ հասկացողները միշտ էլ վտանգավոր են։

Ընդհանրապես, չհասկացողի կամ կիսատ-պռատ հասկացողի սարքած հիերարխիան կառուցվում է մի սկզբունքով՝ միջակություններից բարձր մարդիկ այնտեղ գործ չունեն։

Ցանկացած միջակ պաշտոնյա որևէ հետաքրքիր ու տաղանդավոր առաջարկի կամ լուծման մեջ տեսնում է միայն գլխացավանք։

Այնինչ, լուրջ գործերը կարող են իրականացնել միայն ընտրյալ ու գիտակ մարդիկ։

Հիշենք ատոմային նախագիծը ԱՄՆ-ում, որի իրականացմանը մասնակցում էին ամբողջ աշխարհից հավաքված հանճարներ ու տաղանդներ, և հիշենք նաև նույն նախագիծը Խորհրդային Միությունում, որի իրականացման համար տաղանդերին հավաքում էին նույնիսկ բանտերից ու աքսորներից։

Կա մի հստակ կանոն՝ այն երկրները, որոնցում տաղանդավորներն ու պրոֆեսիոնալները անտեսված են, նմանները ապագա չունեն։

Պարզապես նայեք մեր բուհերի դասախոսների տարիքին ու ստացած աշխատավարձին,՝ աբսուրդը ուրիշ ո՞նց է լինում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ