Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Նույնիսկ գոյաբանական հարցերի շուրջ չկա միասնություն

Նույնիսկ գոյաբանական հարցերի շուրջ չկա միասնություն
14.07.2023 | 18:37

Փոխանակ մեր գլխին կախված սուրը մեզ միավորի` հակառակն է տեղի ունենում, մենք գնալով ավելի ու ավելի ենք պառակտվում։ Արցախում կես բուռ մարդ է մնացել, բայց 10 տեսակի իրար հետ հակամարտող խմբավորումներ կան։

Նույն վիճակը Հայաստանում է։ Նույնիսկ պարզ թվացող գոյաբանական հարցերի շուրջ չկա միասնություն։ Հայաստանյան քաղաքական դաշտի տրամաբանությունը նկարագրվում է մեկ բառով՝ Blame Game:

Ժողովրդին խճճողն ու դեմառալիզացնողը դաշտը զավթած ու իրեն ամեն կերպ սպառած քաղաքական դասն է։ Դեռ մի հատ էլ իրենք են ժողովրդից բողոքում՝ թե բա էս ինչ վատ ժողովուրդա։ Պատմությունը կեղծում են, աշխարհաքաղաքական իրավիճակը կեղծում են, ներքին իրավիճակը կեղծում են, դավադրապաշտությունն էլ դարձրել են իրադարձությունները բացատրող գլխավոր տրամաբանություն։ Ու սա չի անում իշխանությունը, այլ անում է ընդդիմության մեծամասնությունը։

Մեզ խորը քաղաքական ռեստարտ է անհրաժեշտ։ Վազգենի նման առաջնորդ է պետք՝ ուժեղ, հայրենասեր ու մի քիչ էլ գիժ, որ մի կեսին համոզի, մյուս կեսին էլ քացու տակ քցի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ