Եթե ազգային ազատագրական շարժման մեկնարկի, ընթացքի վերաբերյալ բոլոր «անմեղ» չարախոսները, չարակամները, չարամիտները դադարեցնեին իրենց ներքին չարությունը և միանային մեզ, ապա նիկոլախտն արդեն վերացրած կլինեինք։
Դրանց քյանդրբազ «պրիյոմները» մեր երկրի վրա շատ թանկ են նստել. Արտակ Զաքարյան
Ալենը, փչացած «պրյոմնիկի» ոճով, այսօր հայտարարել է, իբր ընդդիմությունը մնացել է իր «պրիյոմի» տակ: Այդպես է, թե ոչ, հետո կերևա:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։