Աստվածաշունչ մատյանից
15.05.2020 | 00:06
Մի՛ ենթարկվիր ամեն հողմի և մի՛ գնա ամեն շավղով, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մե՛կ լինի։ Լսելու մեջ փութկո՛տ եղիր և պատասխան խոսքի մեջ`համբերո՛ղ։ Եթե քո մեջ իմաստություն կա, պատասխա՛ն տուր մերձավորիդ, իսկ եթե ոչ` քո ձեռքը թող բերանիդ վրա լինի։
Սիրաքի իմաստությունը 5. 11-15
Մեկնաբանություններ