Աստվածաշունչ մատյանից
24.04.2020 | 00:04
Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը։ Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։ Մի՛ խռովի՛ր արդեն նեղված սիրտը և մի՛ դանդաղիր օգնել կարոտյալներին։ Մի՛ մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի՛ դարձրու տնանկից։ Քո հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, քանզի երբ նա իր հոգու դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքը կլսի Տերը։
Սիրաքի իմաստությունը 4. 1-6
Մեկնաբանություններ