Այդպես էլ չիմացանք՝ ո՞րն է «հեղափոխության» տեսլականն ու գաղափարախոսությունը
20.12.2019 | 00:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է ջարդել հեղափոխության նկատմամբ պետական համակարգում առկա դիմադրությունը: Թե մասնավորապես ի՞նչ դիմադրության կամ, մեծ հաշվով, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, բարդ է ասել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է, օրինակ, պետական ապարատը դիմադրելու Երևանի քաղաքապետարանի ու թաղապետարանների՝ նախկինների ավանդույթը կուրորեն շարունակող ու ամանորյան միջոցառումների համար կլորիկ գումար հատկացնելու հանգամանքին, եթե «հեղափոխական» կառավարիչները երևույթից հրաժարվելու փոխարեն դեռ մի բան էլ որոշել են ավելի ճոխ «կորպորոտիվ» նշել:
Եթե երկրի թիվ մեկ դեմքը դատավորներին «պատերի տակ վնգստացողներ» է անվանում, նրա հորդոր-կոչից հետո դատարանի ելքերն ու մուտքերը շրջափակվում են, դատավորները փորձում են պատուհանից ներս մտնել ու վայր են ընկնում, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դա որակում է որպես «դատավորի էնտուզիազմի ու սեփական ցանկության դրսևորում», ապա եթե անգամ այս ամենին ընդդիմացող կա, ուրեմն էյֆորիան ամբողջությամբ չի մթագնել մարդկանց ուղեղը: Հրապարակում թոռան հետ զբոսնող քաղաքական գործչի վրա թքողը, Արցախի նախագահի «գլուխը բացողը» եթե իրավապահների ուշադրության կենտրոնում չեն հայտնվում, ուրեմն ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, ավելին՝ անբարո արարքներն անարգել տարածվում են մեզանում: Նախարարներին, պատգամավորներին, պետական պաշտոնյաներին ու «իր կրուգի մարդկանց» մեծ-մեծ պարգևավճար նշանակելուց հետո պետական ապարատի մյուս աշխատողները, բնական է, պետք է ընդդիմանան այն «հեղափոխությանը», որ իրենց կյանքում ոչինչ էլ չփոխեց:
Ընդամենը ստացվեց այնպես, որ պարգևավճար ստացողների մի խմբաքանակին փոխարինելու եկավ մեկ ուրիշը: Այս ցանկը երկար կարելի է շարունակել, բայց մեզ առավել քան հետաքրքրում է, թե իշխանության կարկառուն ներկայացուցիչները որտե՞ղ են թաքցրել այն թուղթը, որում նկարագրվում են հեղափոխության նպատակները, տեսլականը, գաղափարախոսությունը, հոռի ավանդույթները փոխելու ուղիները և այլն: Առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն», «դու մենակ չես», «քյաբաբ-քյաբաբ հետ եք բերելու» ու նմանատիպ արտահայտությունների, դժվար էլ երբևէ որևէ մեկս հասկանա, թե ով ում կամ ինչին է դիմադրում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ