Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Լճափը` աղբավայր

Լճափը` աղբավայր
22.07.2016 | 01:16

Տարիներ շարունակ ազգովին «դժգոհում» ենք, թե ինչու մեզանում տուրիզմը չի զարգանում, ինչ ելքեր որոնենք, ինչպես ներկայացնենք Հայաստանը, որ գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար: Կոնկրետ մեկ դեպքի օրինակով փորձենք մատնանշել, թե ինչու Հայաստանում չի կարող զբոսաշրջությունը զարգանալ:


Սևանա լճի ափամերձ տարածքում այս տապին շատերն են փորձում մի քանի օր հանգիստ կազմակերպել, սակայն շուտով դրա հնարավորությունից էլ կարող են զրկվել անգամ հայաստանցիները: Պատճառն այն է, որ «Սևան» ազգային պարկի տարածքը շուտով մի մեծ աղբավայրի կվերածվի: Մասնավորապես, թերակղզու շրջակայքում գտնվող քոթեջների կողքին հսկայական աղբակույտեր են, իսկ ողջ ամռան ընթացքում աղբահանություն չի իրականացվում: Քոթեջների տերերի փոխանցմամբ, ամռան ընթացքում կուտակված աղբը վառում են աշնանը: Պատկերացրի՞ք՝ թե ինչպիսի գարշահոտության մեջ են «հանգստանում» զբոսաշրջիկները: Ով մեկ անգամ այս ամենը տեսնի, ոչ միայն երկրորդ անգամ չի ցանկանա վերադառնալ զմրուխտյա, բայց և գարշահոտ լճափ, այլև երիցս կհամոզվի, որ այս երկրում ամենահասարակ հարցերը չեն լուծվում, էլ ուր մնաց՝ մեծ խնդիրները:


Ավելին, պարկի սրտում` Սևանավանքի շրջակայքում, ճանապարհների անբարեկարգ վիճակը մարդկանց վրդովմունքը հասցնում է գագաթնակետին: Այսքանից հետո մի պարզ հարց է առաջանում` ի՞նչ են մտածում իշխանությունները, և ո՞ւր են գնացել «Սևան» ազգային պարկին տրված գումարները:
«Իրատեսը» պատրաստ է լսելու նաև պատկան մարմինների «արդարացումները»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ