Ողջ աշխարհում 40 տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ կրճատվել է վայրի կենդանիների պոպուլյացիան: Այս մասին ասվում է Բնության համաշխարհային հիմնադրամի նոր ուսումնասիրության մեջ: Ըստ կազմակերպության՝ կորուստները շատ ավելի մեծ են, քան ենթադրվում էր մինչ այդ: Զգալիորեն նվազել է մի շարք վայրի կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների թիվը:
Ըստ հետազոտողների տվյալների՝ վայրի կենդանիների քանակի նվազումը կապված է մարդու գործունեության հետ, որը հաճախ հանգեցնում է վայրի կենդանիների արեալների ոչնչացման: Ըստ հիմնադրամի զեկույցի՝ զգալիորեն կրճատվել է ծովային կրիաների և աֆրիկյան անտառային փղերի թիվը: