Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Երկրի կեղևի տակ հսկայական օվկիանոս կա

Երկրի կեղևի տակ հսկայական օվկիանոս կա
13.06.2014 | 18:41

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ երկրակեղևի հաստ շերտի տակ՝ հարյուրավոր կիլոմետր խորությամբ, գտնվում է հսկայական ջրային պաշար։
The Guardian-ը գրում է, որ գիտնականների պնդումը հիմնված է տասնամյակների գիտական աշխատանքի վրա, ջրային պաշարը 3 անգամ գերազանցում է Համաշխարհային օվկիանոսին։ Ստորգետնյա օվկիանոսը մոտավորապես 660 կմ խորության վրա է՝ բյուրեղացված վիճակով։ Բրիտանական պարբերականը նկատում է, որ եթե ամերիկացի գիտնականների վարկածը ճիշտ է, հիմնովին փոխվում է մարդկանց պատկերացումը Երկրի ձևավորման մասին։

Դիտվել է՝ 3106

Մեկնաբանություններ