«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անցավ ինտրիգների ժամանակը, եկել է կառավարման ժամանակը

Անցավ ինտրիգների ժամանակը, եկել է կառավարման ժամանակը
23.05.2014 | 01:23

Կառավարության ծրագիրը` Հովիկ Աբրահամյանի «կատարմամբ», եկավ ապացուցելու` քաղտեխնոլոգիաների պակասը և խելքի դեֆիցիտն իսկապես խնդիր են այդ միջավայրում: Հայտնվելով նոր պաշտոնում, Հովիկ Աբրահամյանը պետք է սկսեր փիլիսոփայության փոփոխությունից. իր շուրջը եղող մեկ-երկուսը պետք է կարողանային այդ գերակայությունը դարձնել առաջնահերթ:
ա) Հովիկ Աբրահամյանի ծրագրային ուղերձը կառուցեին ոչ թե «ականջներ-պահանջներ-իրատեսներ» կեղծ երրորդության վրա («ականջալուրություն» չարաբաստիկ բառն այնպիսի ասոցիացիաներ առաջացրեց, որ մտածում ես` դիտմամբ էին գրել, որպեսզի ծիծաղ առաջացնի, ընդ որում, ոչ միայն գրել, այլև երեք անգամ կարդալ էին տվել` ֆարսը զավեշտի, հետո՝ ողբերգության, ապա` անմեղսունակության վերածելով), այլ շատ կարճ, բայց բովանդակային կետերի ու ասելիքի վրա: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի ծրագրային «ներկայացումը» շատ ավելի գունագեղ ու բառակուտակային էր, քան Տիգրան Սարգսյանի «դասախոսություններն» էին: Ասել է` էդ լավ է, որ Հրանտ Բագրատյանի «100 քայլից» վերցվել էր ավելացված արժեքի վերանայման խնդիրը, սակայն այն պետք էր առարկայական բացվածքի մեջ ներկայացնել, որպեսզի, երբ Բագրատյանը հարց ուղղեր խնդրի փուլայնության վերաբերյալ, չասվեր` կտեսնենք, կեսը, հետո… Ասել է` լոկ ձևն էր պահված, «ամանումը» բան չկար:
բ) Պետք չէր ամենևին տալ այն նույն խաղ ու խաղիկները, որ տարիներ շարունակ «արվել» էին խորհրդարանում` Հովիկ Աբրահամյան-ընդդիմություն ձևաչափով` հանուն վարչապետի բարձր աթոռի։ Այդ աթոռին «տիրանալուց» հետո պետք էր նոր ձևաչափ կիրառել` հանդես գալով որպես վարչապետ ու ոչ որպես նախկին ԱԺ նախագահ: Նախ որ` նպատակն արդեն «իրացվել» էր, ուստի ընդդիմության ֆունկցիան այլ պետք է լիներ, այլապես շատ ծիծաղելի վիճակ կստեղծվեր, ինչն էլ եղավ` վերջնականապես սպառելով և՛ ընդդիմությանը, և՛ դեռ չբեմած վարչապետին` խաղը փսորելով ամբողջապես: Բանն այն է, որ բոլորը և վաղուց գիտեն՝ ընդդիմությունը Արգամիչի «տակ» է, ուստի պետք է անչափ գրագետ օգտագործվեր այդ «ռեսուրսը»` գեղեցիկ նահանջով հանվեր այնտեղից, տրանսֆորմացվեր և ըստ այդմ «կիրառվեր»` ի շահ նոր գործի:
Չարվեց: Նախկին իներցիայով ինտրիգների դաշտ ապահովվեց, հիմա արդեն կառավարության անդամներին չափի բերելու համար` հանուն Հովիկ Աբրահամյանի. ինչպես վարվեց Լևոն Զուրաբյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարցում, ինչն ամենամեծ բացթողումն էր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, որովհետև ոչ այնքան հարվածեց անթույլատրելի սեփականություններ ունեցող Գ. Խաչատրյանին, որքան հենց իրեն` Հովիկ Աբրահամյանին` բոլոր կողմերից, ինչն այս փուլում հեչ պետք չէր իրեն:
Ինչպե՞ս պետք է տրանսֆորմացվեր «ձեռնասուն» ընդդիմությունը. պետք էր առանց խաղեր տալու, իրական` քաղաքական ուժի սրտացավությամբ ելույթների «քաշել» նրան, պահանջելով չդրսևորել որևէ կոնյունկտուրա, լուրջ առաջարկներ ներկայացնել` լուրջ մոտեցումներով, «սարքելով» իրական ու ոչ կառուցողական քննարկում, ինչը եղավ Տիգրան Սարգսյանի 2012 թ. ծրագրի ներկայացման ժամանակ, որպես եզակի քաղաքակիրթ-բովանդակային քննարկում:
ՈՒ ամենակարևորը՝ պետք չէր հերոսացնել Նիկոլ Փաշինյանին: Իսկ նա հերոսացավ: Ընդդիմության ու վարչապետի ոչ գրագետ «փարթիի» պատճառով: Քաղաքական տեխնոլոգիան ենթադրում է նաև «օդի բացթողում»: Դե, գոնե մի մարդ, լավ` կես մարդ չկա՞ Հովիկ Աբրահամյանի կողքին, որ ասեր` ԱԺ-ն երկրի ներկայացուցչական մարմինն է. հասարակության, ՀՀ դիվանագետների, «ալիք» խառնելու տենդով ապրող սոցցանցերի ուշադրության կենտրոնը, ու եթե Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ Ձեր միակ գործն «օդ բաց թողնելն էր», հիմա գոնե մի երկու լուրջ ընդդիմադիր, քաղաքական-բովանդակային ելույթներ են պետք, չէ՞, մի «թիքա» ղեկավարելի քաոս ունենալու համար:
Ախր անցավ ինտրիգների ժամանակը, եկել է կառավարման ժամանակը, ինչի համար, հաստատ, խելք պետք է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ