Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Այնքանով, որքանով, կամ մութ սենյակում կատու փնտրել պետք չէ

Այնքանով, որքանով, կամ մութ սենյակում կատու փնտրել պետք չէ
17.03.2014 | 17:34

Մութ սենյակում կատու փնտրել պետք չէ։ Ամեն ինչ այդպես էլ է պարզ։

Հակառակվելու համար վերը նշվածին հարկ եմ համարում շեշտել, որ մութ սենյակներում էլ են կատուներ լինում։ Դե, ուրեմն, եկեք փնտրենք դրանք։ Օրեր առաջ հեռուստատեսությունն ու մամուլը որպես իրադարձություն ներկայացրեց Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչների քունը խաթարած ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացված աղմուկը։ Հիշում եք, չէ՞, որ բնակիչներն Օհանավան գյուղի մոտ փակել էին Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը և իշխանություններից պարզաբանում էին պահանջում։ Գլխավոր դերերում, հիշեցնեմ, Արագածոտնի 7 գյուղերի բնակիչներն էին, մարզպետը և, իհարկե, տվյալ տարածաշրջանի պատգամավոր-բնակիչ, «Բարգավաճ Հայաստանից» Լյովա Խաչատրյանը, ով, ի դեպ, անձնվիրաբար մարզպետի հետ՝ դեմ առ դեմ ձևաչափով, պայքարի մեջ էր։ Այ, սա լավ էին ֆիքսել հեռուստաընկերությունների օպերատորները։ Հավելեմ, որ մի քիչ ուշացումով բոլորին միացան նաև Երևանից ժամանած բնապահպանները։ Իհարկե, ամեն մի հեռուստաընկերություն՝ իրեն իջեցված իշխանական կամ կուսակցական պատվերի շրջանակներում, անդրադարձավ խնդրին։ Չմոռանամ ընդդիմության պոչն էլ բռնել և ասեմ, որ մարտի 6-ին Օհանավանի ճանապարհին ոստիկանության և երևանցի բնապահպանների միջև քաշքշուկ էլ տեղի ունեցավ, սա՝ ի միջիայլոց։ Պատկերացնում եք, չէ, թե ընդդիմադիր մամուլն իրեն հատուկ ինչ հերսով՝ թունոտ է անդրադարձել խնդրին։ (Եվ ճիշտ էլ արել է։) Ինչևէ…։ Թերևս, լուսաբանման իմաստով հեռուստաընկերությունների մեր գործընկերների աշխատանքը գերազանց կարելի էր որակել։ Խնդիրը կա, այն լուսաբանվեց, ավելին էլ ինչ կարելի է պահանջել։ Դե, երևանյան մամուլի ակումբների մեր մյուս գործընկերներն էլ, ինտրիգի հետքերով գնալով, հաջորդ օրն անմիջապես՝ միանգամից երկու ակումբում, լավ է, որ միաԺամանակ չէին կանչել՝ միևնույն ժամին, պատգամավոր Լյովա Խաչատրյանին էին հրավիրել։ Թե ինչ խոսվեց, ինչ ասվեց, բոլորդ էլ գիտեք, բայց, դե, հետաքրքրաշարժն այն է, որ կրակը դրանով մարեց։ Շարունակելով բենզին լցնել մարած կրակի վրա՝ արդարության համար անդրադառնանք «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Կիրակնօրյա հորիզոնին», որը ռեպորտաժում ներկայացրել էր այս խնդիրը, սակայն թռուցիկ։ Եթեր հեռարձակված կադրերում պարզ երևում էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Լյովա Խաչատրյանը երկար ժամանակ համոզում էր մարզպետին ցույց տալ ՀԷԿ չկառուցելու մասին փաստաթղթերը։ Բայց հայտնի է, չէ որ չսարքելու, չվերանորոգելու, ինչ-որ մի բան չանելու վերաբերյալ փաստաթուղթ չի լինում։ Այս մեկը տարածաշրջանից պատգամավորը երևի թե մոռացել էր։
Ի վերջո, ինչ է կառուցվելու, ինչո՞ւ են շինտեխնիկա բերել, հարցն այդպես էլ առկախ մնաց։ Մարզպետն էլ չինովնիկին հատուկ «մանյովրերով» շատ հանգիստ, առանց հավասարակշռությունը կորցնելու, ասում էր, թե ջրագիծն են վերանորոգում, համ էլ գյուղացիները իրենք գիտեն հարցի պատասխանը։ Ամենաուշագրավը երևի «Սևան-Հրազդան» ջրառի տնօրենի խոսքերից եթերում հնչեցված կտորն էր, թե «հո՞ տեղական ինքնակառավարման մարմինները ՙկամիկաձեներ» չեն, որ գյուղացու քթի տակով ջուրը տանեն, այգին չորացնեն»։ Հարգելի չինովնիկներ, «կամիկաձեները» Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներն են, որ իրենց իրավունքներն են պաշտպանում։ Գուցե, «կամիկաձեն» մարզպետն էր, որ դուրս էր եկել գյուղացիների առջև, իբրև թե, պարզաբանումներ ներկայացնելու, բայց այդպես էլ մի հստակ բան չասաց։ Մի դեպքում ասաց, թե ՀԷԿ չի կառուցվում, մյուս դեպքում էլ՝ թե գյուղացիները իրենք էլ վստահ են, որ ՀԷԿ է կառուցվում, այսպես անմիջապես չասաց, բայց խոսքից դա էր հասկացվում։ Գուցե այս «կամիկաձե» պաշտոնյան մի տեսակ հուշում էր։ Ինչ իմանաս։
Դե, մարտի 11-ին էլ հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի շրջանակներում Նվեր Մնացականյանը հրավիրել էր բնապահպան Կարինե Դանիելյանին և ՀՀ Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանին։ Մեկնաբանը՝ գրիչը ձեռքին, փորձում էր երկու կանանց մասնագիտական գնահատականը լսել։ Տպավորությունն այնպիսին էր, թե թղթի վրա ինչ-որ հաշվարկ է անում։ Բանն այն է, որ բնապահպանն ու ՀԷԿ-երի գծով «բիզնես վումանը» իրենց ներկայացրած ջրի թողունակությամբ՝ «կուբերով», շփոթեցրել էին հեռուստամեկնաբանին։ Կարինե Դանիելյանը շարունակ խոսում էր փոքր ՀԷԿ-երի կառուցման և գործարկման, ջրառի ոչ արդարացի բաշխման հետևանքով գյուղացիների արդարացի բողոքից, բնապահպանական աղետից, անապատացումից, գետը խողովակի մեջ առնելու, արագ գերշահույթներ ստանալու մասին, իսկ Փոքր ՀԷԿ-երի միության նախագահն ասում էր, թե գրագետ բիզնես պլան կազմելու դեպքում ՀԷԿ-երը էկոլոգիապես մաքուր են ու անվնաս, և ի վերջո, ոլորտը երկիրը տանում է դեպի կայուն զարգացում։ (Գուցե կայուն անկում։ Աստված մի արասցե)։ Մի խոսքով, հաղորդումից հետո մի բան պարզ դարձավ, որ պետք է գրագետ վարել բիզնեսը, դա լինի ՀԷԿ, թե ՊԵԿ, նույնն է։
Խնդրի հետ կապված միայն «Արմքոմեդիի» տղաներն էին, որ իրենց հումորային հաղորդման շրջանակներում կտոր առ կտոր անդրադարձան գյուղացու, հետո մարզպետի, հետո պատգամավորի մասնակցությամբ դրվագներին։ Ուշագրավ մի հատված էլ այստեղից առանձնացնեմ, երբ գյուղացին հարց է ուղղում մարզպետին, թե ի վերջո հիդրոէլեկտրակայան է կառուցվելու, թե ոչ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ծխախոտը բերանին, խորաթափանց հայացքով գյուղացուն երկար տնտղելուց հետո հարցնում է, թե այդ ինչ հարց ես տալիս, այ մարդ։ Նույնն է, թե հարցը տալիս ես ո՞ր ինչ։ Մի տեսակ ամոթանք տալու նման մի բան է ստացվում։ Սրան իհարկե չէր ուշացել «Արմքոմեդիի» դիպուկ հեգնանքը, թե «գլուխն է կորցրել» պարոն մարզպետ»։
Մի քիչ էլ այնքանով-որքանով, այնպես-ինչպես շարքին անդրադառնանք։ Մեջբերում եմ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ մարտի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերը, որոնցից դժվար է որևէ բան հասկանալ։ Չէ, մի բան հաստատ հասկանում ես, որ «ներկայում Արզնի-Շամիրամ ջրանցքի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու մասին խոսք չկա»։ «ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ է արտոնագիր, որը տրամադրում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այս պահին գործընթաց է ընթանում այդ արտոնագիրը ստանալու համար, որը տրամադրվում է ջրի օգտագործման թույլտվությունը ստանալուց, տարբեր բնապահպանական և այլ փորձաքննություններ անցնելուց հետո»,- հայտարարել էր տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, փոխանցում է «Արմենպրեսը»: Բա որ նոր պետք է արտոնագիր տրամադրվի, ինչու եք նախապես շինտեխնիկա տանում, խողովակներ տեղադրում, ինչ-ինչ աշխատանք փորձում սկսել։ Մեկը լինի հարցնի։ Չնայած հանձնաժողովն էլ է ձեր ձեռքին, որոշում կայացնելն էլ։ Ինչևէ։ Նշենք, սակայն, որ փոխվարչապետը, ըստ էության, չի բացառել, որ տարածքում ՀԷԿ է կառուցվելու: Այս ընթացքում տեղեկությունը չեն հերքել ոչ ՏԻՄ ներկայացուցիչները, ոչ էլ Արագածոտնի մարզպետը: Ստացվում է, որ ՀԷԿ-ը կկառուցվի այնքանով, որքանով արտոնագիրը կտրամադրվի, այնպես, ինչպես Ապարանի ջրամբարից հոսող ոռոգման ջրի թողունակությունը թույլ կտա։ Հա, չանտեսենք մեկ էլ, թե խոշոր հաշվով այդքանից հետո ինչքանով և ինչքան գյուղացին կդիմակայի։ Չէ ո՞ր ՀԷԿ-ի կառուցումից հետո ոռոգման ջուրը կնվազի, և դեռևս 1970-ականներին տնկված հանրահայտ «Դեմիրճյանի այգիները» կչորանան, այնքանով, որքանով Ապարանի ջրամբարում կուտակվող ջուրը ոչ ջրառատ տարիներին հաճախ չի բավականացնում ոռոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար՝ գյուղացիներն են ասում։

Մարիա ՊԱՊՅԱՆ

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ

±Ã�â�¬Ã�¡Ã�â��Ã�«Ã�¶Ã�¡Ã�½Ã�µï/1403555635">Բաժանիր, թունավորիր, այլասերիր և իշխիր

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Արտա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն «քու­չի» մա­կար­դա­կով
Արտա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն «քու­չի» մա­կար­դա­կով