Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Վահան Դավթյանը՝ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

Վահան Դավթյանը՝ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
24.01.2014 | 15:23

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել և Վահան Դավթյանին հաստատել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Վահան Դավթյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 2009-2012թթ. «Նաիրիտ» գործարանում աշխատել է որպես բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, 2012-ից էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քիմիայի բաժնի պետն է։ Գիտական հոդվածների, երկու գյուտի հեղինակ է։ Ունի գործունեության մեծ փորձ նաև հասարակական ոլորտում:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ