Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի

Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի
21.12.2013 | 14:59

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է բոլորին՝ քաղաքական գործիչներին,կառավարությանը, ստեղծագործական միություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին, երկրի քաղաքացիներին: Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: ՀՀ կառավարության հաստատմանն էներկայացվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացմանհամալիր ծրագիրը»:

Նախագիծը ներկայացված է որպես բնապահպանական, չնայած որ նախագծի բովանդակությունն ուղղակիորեն հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին: Առաջարկվող ծրագրում նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունըմինչ 2023թ-ը հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի: Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի նաև ֆոսֆոր և ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր: Հենց այս տարրերի շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը: Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկարժամանակ և մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի և ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն՝ հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի և ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը և ֆոսֆորն այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սևանի ճահճացմանը: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում նախատեսված են լճի ճահճացման դեմ ուղղված նախազգուշացման միջոցառումներ` մասնավորապես ջրի մակարդակը 6 մետր բարձրացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ջրի մակարդակի բարձրացումն արդեն իսկ ներգրավել է և դեռ կներգրավի մեծ ջանքեր և մեծ միջոցներ` կապված նոր ճանապարհներ գցելու, էլեկտրալարեր անցկացնելու, նախատեսված 1903,5 մետր նիշից ցածրնիշերում գտնվող հիմնական կառույցների քանդման հետ և այլն: Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար Հայաստանն արդեն հիմա բյուջեից տարեկան մեկ միլիոն դոլար է ծախսում: Եվ ինչ, մենք պետք է զոհաբերե՞նք այդ ամենը ձկնային բիզնեսի շահերի համար: Վերադառնանք ծրագրին, որտեղ հստակ ասված է, որ Սևանում կթողնվի ստացված ձկան քանակության 1,5%-ը, մնացածը կվաճառվի:

Նախագծի հեղինակները հղում են անում նրա վրա, որ կօգտագործվի լճի ամբողջ ծավալի ընդամենը 0,03 %-ը, և դա շատ ավելի քիչ է, քան այլ երկրների ջրամբարներում ցանցավանդակային տնտեսությունների համար ընդունված սահմանափակումներն են: Նման համեմատություններն իրավաչափ չեն: Նախ, եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունում հատուկ պահպանվող տարածքներում արգելվում է պահպանվող էկոհամակարգի վրա ազդող տնտեսական գործունեություն: Երկրորդ, Սևանը պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ հատուկ օրենքով, և անցկացնել նմանություն երկրների հետ, որոնք չունեն այդպիսի առաջնահերթություն, ինչպիսին Սևանն է, և այդպիսի օրենք, անիմաստ է:

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման հանձնաժողովը, որը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տվյալ ծրագրի վերաբերյալ, պատրաստ է իր վրա վերցնել ծրագրի մոնիտորինգի գործառույթները: Սակայն հանձնաժողովը չունի վերահսկողության գործառույթ, նա միայն խորհրդատվական մարմին է: Եթե ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ հանձնաժողովը հայտնի բացասական կարծիք, ապա այդ կարծիքը չի ունենա հարկադիր ուժ կատարման համար:

Մոնիտորինգի արդյունքները կարող են փակ մնալ հասարակության համար: Նշենք, որ արդեն իսկ հանձնաժողովի անդամները հրաժարվեցին հասարակայնությանը տրամադրել Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից անցկացված պիլոտային ձկնաբուծական տնտեսության ջրի նմուշների ուսումնասիրման արդյունքները: Մերժման հիմնավորման մեջ ասված էր, որ ուսումնասիրությունների համար վճարել է «Էմի ֆրութ» ընկերությունը, և արդյունքները համարվում են ընկերության սեփականությունը:

Ծրագրում նշված է, որ Սևանի պահպանման հիմնադրամի միջոցները կհամալրվեն, քանի որ ստացված ձկան ամեն կիլոգրամից 200 դրամ կփոխանցվի հիմնադրամին: Ակնկալվում է, որ 2023-ին հիմնադրամ փոխանցված կլինի 23 միլիարդ դրամ: Այս թիվը ոչնչով հաստատված չէ: Ոչ ոք չի երաշխավորում, թե որքան ձուկ կենդանի կմնա, եթե, օրինակ, սառնամանիքներ լինեն, որքանը կսատկի և որքան դուրսկ հանվի վաճառքի: Ով է հաշվի առնելու այդ կորուստները կամ եկամուտը, անհայտ է, քանի որ ծրագրումայդ մասին ոչինչ չի ասվում:

Ծրագրից հստակ է մի բան, որ մարդկանց մի խումբ հետաքրքրված է օգտագործել Սևանա լիճը որպես անվճար ջրամբար ձկնաբուծության համար և դառնալ մենաշնորհատեր այդ ոլորտում: Դա բիզնես ծրագիր է, որի մեջ բարձրաստիճան պաշտոնյաները ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ ՍԵՎԱՆԻ ՏԵՍՔՈՎ:

Այս նախագծի հետ գրեթե միաժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն կրկին հանդես է եկել առաջարկությամբ ավելացնել ջրի բացթողումները «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված առավելագույն 170 միլիոն խմ-ի փոխարեն մինչև 240 միլիոն խմ: Այս անգամ պետկոմիտեն որպես հիմնավորում բերել է ոչ թե երաշտը, այլ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի գերօգտագործման արդյունքում Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի վիճակի վատթարացումը: Հիշեցնենք, որ վատ կառավարման համար պատասխանատվություն են կրում պետական չինովնիկները, որոնք մի կողմից տրամադրել են թույլտվություններ, թե որտեղ ջուր կարող է ավելի շատ օգտագործվել, մյուս կողմից, չեն իրականացրել բավարար վերահսկողություն ջրի անօրինական օգտագործման նկատմամբ: Արդյունքում տեղի էունեցել ստորգետնյա ջրերի ռեսուրսների սպառում, բերրի հողերը դարձել են աղուտներ: Մեղավորներին պատժելու և Արարատյան հարթավայրի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ շտապ քննարկում անցկացնելու, գիտնականներին և մասնագետներին ներգրավելու փոխարեն գտնվել է ամենապարզ որոշումը՝ առանց հետևանքները հաշվի առնելու օգտագործել Սևանա լճի ջրերը:

Դաշինքը կարծում է, որ լճի էկոհամակարգի քայքայումը, ջրի որակի վատացումը կարող է ունենալ անդառնալի և աղետալի հետևանքներ ամբողջ երկրի և տարածաշրջանի համար:

Սևանա լճի էկոհամակարգը պետք է պահպանվի, իսկ ջրի որակը բարելավվի Սևանա լճի ջրի մակարդակի բարձացման, ջրի աղտոտման կրճատման, մաքրման կայանների տեղադրման հաշվին: Իշխանի և այլ տեսակի ձկների բազմացումը պետք է տեղի ունենա բնական պայմաններում, որի համար ձկների ձվադրավայրերը պետք է ազատվեն փոքր ՀԷԿ-երից: Պետք է ընդունվեն լիճ թափվող գետերի ավազանների կառավարման պլաններ, որտեղ կներառվեն կետեր կենցաղային և արդյունաբերական թափոնների հեռացման վերաբերյալ: Պետք է արգելվի հանքավայրերի շահագործումը, որոնց թափոնները լցվում են գետեր և վերջնական արդյունքում` Սևանա լիճ: Առաջին հերթին խոսքը Սոտքի ոսկու հանքավայրի մասին է, որը շահագործվում է բաց եղանակով, և որտեղ կա հանքաքարը ջարդող-տեսակավորող սարքավորում, այսինքն` իրականացվում են հանքաքարի վերամշակման առաջին փուլի աշխատանքները, ինչն արգելված է օրենքով: Պետք է լուծվի Սևանի առափնյա արգելված գոտում անօրինական շինությունների խնդիրը, լուծվի աղբի հարցը:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ