Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ

Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ
19.12.2013 | 17:15

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին հանձնարարել է լրատվամիջոցներով պարզաբանում տալ այս նախագծի վերաբերյալ: «Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, - ասել է վարչապետը: - Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ մարզերում ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացված գումարի և գնման գործընթացի կազմակերպումը և կբարձրանա ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Սյունիքի մարզում գտնվող մի շարք արգելավայրերի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով կառավարությունն ստեղծել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը և «Խուստուփ» պետական արգելավայրը, հաստատել դրանց կանոնադրությունները: Որոշման նպատակն է բարձրացնել մարզի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը: Նշված վայրերում հանդիպում են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում ընդգրկված և Էնդեմիկ բուսատեսակներ, կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներ, ինչպես նաև մի շարք արժեքավոր կենդանիների տեսակների ապրելավայրեր և միգրացիոն ուղիներ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել անտառային հրդեհի վտանգի վաղ ազդարարման, հրդեհի արագ արձագանքման և հրդեհի դեմ պայքարի կազմակերպման գործողությունների օրինակելի ծրագրին:

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ