Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Ձուկն ավելի կթանկանա

Ձուկն ավելի կթանկանա
11.12.2013 | 17:10

Մինչ Սևանում սիգի պաշարների նվազումը սիգն ամենամատչելի սնունդն էր համարվում հայաստանցիների համար: Հայաստանում հիմա ձուկը թանկ հաճույք է: Սիգը գողանում-վաճառում են հատը 1000-2000 դրամով, իսկ լճերի իշխանի կիլոգրամը մոտ 2 հազար դրամ է: Ձկան սպառողների թիվը իրականում կրճատվել է հենց թանկության պատճառով. ավելի հարմար է մեկ կիլոգրամ տավարի մսով մի երեք անգամ ճաշ պատրաստել, քան թե ձուկ: Շուկայում կան նաև սառեցված ձկներ, որոնցից ամենաէժանը` խեկը, մինչև Հայաստան է հասնում ու հետո տարբեր պահեստների անսարք սառնարաններում պահվում, մի քանի անգամ հալվում-սառչում է` կորցնելով ոչ միայն ապրանքային տեսքը, այլև օգտակար հատկանիշները: Մյուս ձկնատեսակների մասին խոսելն անգամ ավելորդ է, դրանք հասանելի են երկրի բնակչության 10 տոկոսի համար միայն: Այս ամենի ֆոնին բնապահպանության նախարարությունը ԱԺ օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է բարձրացնել ձկնաբուծարաններում օգտագործվող ջրի մեկ խորանարդ մետրի գինը: Նախարար Արամ Հարությունյանը այս նախաձեռնությունը բացատրել է Արարատյան դաշտավայրի ջրի պաշարներն արդյունավետ օգտագործելու համար: Այսինքն` ջուրը կթանկանա ու արտադրողը ջուրը խնայողաբար կօգտագործի: Նա ասել է նաև, թե սա ձկան գնի վրա թեթև ազդեցություն կունենա, ձկան գինը կբարձրանա 2-3 տոկոսով` մոտ 40-50 դրամով: Նախարարին առարկելով` նկատենք, որ եթե ջուրը թանկանա այնքան, որ արտադրողը ստիպված լինի այն խնայողաբար օգտագործել, նշանակում է ձկան գինը շատ ավելի կբարձրանա, քան ներկայացված թիվն է: Դատելով նախադեպերից, նման դեպքերում գնաբարձրացումը շատ ավելին է լինում, քան դա թույլ է տալիս թվային տրամաբանությունը: Այսօր հարցը կրկին քննարկվել է խորհրդարանում և մի շարք պատգամավորներ առարկել են բնապահպանության նախարարին` ասելով, թե նախագծի ընդունման դեպքում ձկան գինը կբարձրանա տասն անգամ: Առարկողները հիմնականում եղել են ՀՀԿ պատգամավորները: Գուցե նույնիսկ այս պատգամավորների մեջ ձկնարտադրությամբ զբաղվողներ կան: Չի բացառվում` նկատի ունենալով, որ երկրում բիզնեսի մեծ մասը հենց իշխող կուսակցությունն է տնօրինում: Բայց հարցն այն է, որ արդյունքում կրկին տուժելու է սպառողը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ