Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սևանի ավազանի բնակիչները ձկան կարոտ են

Սևանի ավազանի բնակիչները ձկան կարոտ են
03.09.2013 | 22:18

«Այնպես չէ, որ այս տարածքում ենք ապրում, ամեն օր ձուկ ենք ուտում: Ձուկն արդեն ամենաթանկ ու դեֆիցիտ ուտեստն է համարվում»,-կեսկատակ-կեսլուրջ ասում էին տեղանքի բնակիչները:

Որքան էլ անհավանական է, նրանց տեղեկացմամբ, մեկ ձուկը (միջին չափսի) գնահատվում է 700-800 դրամ, ավելի մեծերը` 1000-1200 (բայց սրանք հազվադեպ են հանդիպում): Սևանի հարստությունն համարվող սիգ ձուկը, որը ձկնագողերը չեն թողնում բազմանան, հասունանան, հիմնականում վաճառվում է քաղաքաբնակների վրա: Քաղաքացիներն էլ`հասնելով Սևան, չեն կարողանում անտարբեր անցնել լճի մոտակայքում, հենց Սևան-Երևան մայրուղու վրա ձեռքի շարժումներով ձկան չափսերը ցույց տվող ձկնագողերի կողքով. Այդ չափսերից գայթակղված`վարորդները իջնում են մեքենաներից, բայց նույն պահին հիասթափություն են ապրում` տեսնելով ձկնիկների իրական չափսերը, բայց, դե ինչ`արդեն իջել են` ուզած-չուզած պետք է գնեն: Այն գովասանքը, որ ձկնավաճառներն են «թափում» սեփական ձկների մասին, էլ ի՞նչ կարող ես անես. Նույնիսկ չես կարող հակառակը պնդել, աչքիդ տեսածը հաստատել: Մնում է գին սակարկել` թե հաջողվեց իջեցնել` լավ, թե ոչ`ուրեմն կամ պետք է համաձայնել գնի հետ կամ շարունակել ճանապարհը: Իսկ մեծամասամբ, բոլորն էլ համաձայնում են. Դե ինչպե՞ս կարելի է չհամտեսել թարմ, շատ հաճախ`ձեռքիդ մեջ դեռ թպրտացող Սևանա սիգի յուրահատուկ համը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ