ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նույն գետը երկու անգամ չեն մտնում

Նույն գետը երկու  անգամ չեն մտնում
23.07.2013 | 00:17

Շուտով օգոստոս է: Տարածաշրջանային օգոստոսը հայտնի է վրացական բլիցկրիգով, երբ Ռուսաստանին հաջողվեց Վրաստանից պոկել Օսիան ու Աբխազիան:
Գուցե օրինաչափ, գուցե` ոչ, այնուհանդերձ, օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը խոսեց արցախյան բլիցկրիգի մասին` մեկընդմիշտ բացառելով այն:
Ի դեպ, այդ մասին խոսվեց այն օրերին, երբ մեկնարկել էին թուրք-ադրբեջանական «հուժկու» զորավարժությունները, ու համաժամանակյա տեղի էր ունենում Դավութօղլի-Մամեդյարով հանդիպումը: Անչափ հետաքրքիր էին հանդիպման մասին «արտահոսքերը». ռուսական մամուլը, կոնկրետ «Նեզավիսիմայա գազետան», ահարկու «լավատեսությամբ» գրում էր, որ թուրք նախարարները խոսել են Ղարաբաղում «սպասվելիք» պատերազմի մասին, և որ այդ հանդիպումը բացառապես «ուղերձ» էր Հայաստանին, որ «վաղը եղել է պատերազմ»: Ըստ մեկ այլ արտահոսքի էլ` Դավութօղլուն հորդորել է Ադրբեջանին` «վազն անցնել Ղարաբաղից», որովհետև այն այլևս չի կարող հետ վերադարձվել Ադրբեջանին:
Պարզ է` ճշմարտությունն այս երկուսի արանքում է, սակայն դիտարժանը կրեմլյան խոսափող-լրատվամիջոցի հերթական «ծաղկավոր խալաթն» էր, որ այս անգամ էլ փորձ էր արվում հագցնել Ղարաբաղին:
Հասկանալի է` մեր շատ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը սրտի ավելցուկից է այդպես խոսում, մանավանդ որ` մեկ միլիարդ է աշխատել օրերս, ու թե բլիցկրիգը լինի.
ա) պատից կախված բոլոր վաճառված հրացանները կկրակեն միանգամից և համաժամանակյա զարկով, ու ինքը ևս մեկ-երկու միլիարդի զենք կվաճառի Ադրբեջանին:
բ) Սակայն բլիցկրիգի «հմայքը» Ռուսիայի համար դա չէ: Այլ քաղաքական բաղադրիչը: Բլիցկրիգի դեպքում Ռուսաստանը կփորձի շատ արագ յուր սաղավարտները մտցնել-մխրճել Իրան-Ղարաբաղ սահման` մեկընդմիշտ փակելով արևմտյան «սաղավարտների» հարցը` մեկընդմիշտ պահելով իր հույժ «օրհնված» ոտն այս տարածաշրջանում:
Ասենք միանգամից` վրացական սցենարը Ղարաբաղի դեպքում չի աշխատելու: ՈՒ դա պարզից էլ պարզ է:
ա) Նախ` Ռուսաստանն ինքը դեռ չի ցանկանա արագ «լուծված» տեսնել ղարաբաղյան խնդիրը, որովհետև այն ընտիր առևտրի տարածք է իր համար, որտեղ բավարարում է իր բոլոր կարգի հետաքրքրությունները. Հայաստանի հետ` առանձին, Ադրբեջանի հետ` առանձին, Իրանի, Թուրքիայի հետ` առանձին: Էլ առավել «առանձին»` Արևմուտքի հետ` վերջինիս Մեծ Մերձավոր Արևելք նախագծի մասով:
բ) Վրացական բլիցկրիգի դեպքում սցենարը ոսկերչական ստացվեց, փողկապ ուտող Սաակաշվիլուն` Սարկոզիի ներկայությամբ, «էս կողքի սնից» ու «մի տեղից» «կախեց» հետախույզ Վովան, որովհետև… Արևմուտքը մասնակի քարտ-բլանշ էր տվել Ռուսաստանին` Աբխազիայի ու Օսիայի հաշվով` մեծ «առքուվաճառքի» արդյունքում, որպես բալաստ, որովհետև Օսիան ու Աբխազիան խանգարում էին Արևմուտքին` Վրաստանին քարշ տալու դեպ ՆԱՏՕ:
Մեր դեպքում ոչ ՆԱՏՕ-ի խնդիր կա, ոչ էլ երբևէ Արևմուտքը կհամաձայնի ռուսական սապոգը գա-կանգնի իր Մերձավոր Արևելք «նախագծի» բկին` Իրանի գլխին:
գ) Ինքը` Իրանը, նույնպես ու երբեք չի համաձայնի ու չի ցանկանա տեսնել ռուսական «սապոգը» իր «բկին»:
դ) Եվ վերջապես, ամեն անգամ չի կարող «պապեն խուրմա պերի». խիստ անհայտ է, թե բլիցկրիգի` ռուս-ադրբեջանական արկածախնդրությունն ինչի կվերածվի վառվող տակառի սպասմամբ ապրող այս տարածաշրջանում ու ինչ հետևանքներ կունենա հենց բլիցկրիգի մասնակիցների համար:
Իսկ եթե «ոմանք» էլ հենց այդ արկածախնդրությանն են մղում ռուս-ադրբեջանական դաշինքի՞ն… Մտածելու բան է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ