Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Տաթև վանական համալիրն ունի բիոզուգարան

Տաթև վանական համալիրն ունի բիոզուգարան
02.07.2013 | 01:08

«Տաթևեր» ճոպանուղին նոր ծառայություններ ունի` օդապարիկների վարձութ, հեծանվային, հետիոտային զբոսանք, ժայռագնացություն, աուդիոգիդերի վարձույթ, հուշանվերների կրպակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ճոպանուղու տնօրեն Վահան ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ:

Նա նաև հիշեցրեց, որ «Տաթևերը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաերկար ճոպանուղի, այս տարի գրանցվել է արդեն 150 հազարերորդ հաճախորդը:

Այցելուների համար գործում են ստանդարտ, բիզնես, ուսանողական փաթեթներ, կան նաև զեղչային առաջարկներ:

Վահան Մելքիսեթյանը նաև հաղորդեց, որ «Տաթևեր» ճոպանուղու հասույթը տրամադրվում է Տաթև վանական համալիրի վերականգնմանը, ինչպես նաև հարակից տարածքների զարգացմանը: Մինչև այսօր վերականգնվել է ձիթհանը, իրականացվելու է գավազանի վերականգնում և այլն:

Տաթև այցելուների համար վերջապես կա երկար սպասված ուրախ լուր: Վանքի հարևանությամբ երկու շաբաթ է, ինչ տեղադրվել է բիոզուգարան: Դրա բացակայությունը դժգոհությունների տեղիք էր տալիս և խնդիրներ առաջացնում զբոսաշրջիկների համար:

Հիշեցնենք`ճոպանուղին գործում է առավոտյան ութից մինչև երեկոյան ութը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ