Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Գեղի գետի մեջ թափոնաջուր է լցվում, իսկ պատասխանատուները հերքում են

Գեղի գետի մեջ թափոնաջուր է լցվում, իսկ պատասխանատուները հերքում են
27.06.2013 | 11:33

Երեկ երեկոյան, համահայկական բնապահպանական ճակատի անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, որոնք գտնվում են Սյունիքի մարզում՝ տարբեր սոցցանցերով ահազանգում էին, որ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ, 2 կմ վերև, գետի մեջ թափվում են թափոնաջրեր: Վայրը, որտեղ «Լեռ - էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են (ամենայն հավանականությամբ՝ գետի վարարման պատճառով), և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոններին, այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը:

Բնապահպան ակտիվիստները հարց են բարձրացնում`ո՞ր նախարարությունը կամ պատկան մարմինն է թույլ տվել, որ նման հզորության գետը դրվի պլաստմասե խողովակների մեջ: Երկրորդ՝ եթե գետը վարարել է, և մեկ օր առաջ տեղի է ունեցել վթար` Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում գտնվող երկու կամուրջ է քանդվել, ինչո՞ւ հանքի աշխատանքները չեն դադարեցվել և ինչո՞ւ են շարունակվում մինչև այս պահը:

Բնապահպաններն այս մասին ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվածի մասին: Ահազանգել են նաև ՀՀ Բնապահպանության նախարարությանը և ՀՀ Ոստիկանությանը:
Այս առթիվ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից մեկնել են նշված վայր: Այսօր գետից ջրի նմուշ է վերցվել` ճշտելու տարածված լուրը: Իսկ մինչ այդ հանքի պատասխանատուները բացառել են նման դեպքը`տեսչությանը հավաստիացնելով, որ նման բան չի կարող լինել:
Սյունիքի մարզի ԱԻ ծառայությունը նույնպես հաղորդել է, որ դեպքի մասին ահազանգ չի ստացել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ