Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Եթե ջրի մաքրությունը չենք ապահովում`մնացած աշխատանքները համարվում են Սիզիփոսի աշխատանք»

«Եթե ջրի մաքրությունը չենք ապահովում`մնացած աշխատանքները համարվում են Սիզիփոսի աշխատանք»
18.06.2013 | 15:29

«Սևանա լճի համար երկու լուր ունեմ. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատ նորությունն այն է, ինչի մասին բնապահպանները երկար ժամանակ խոսում են ՝ կապված Սևանա լճում կենսաբազմազանության և ձկնային պաշարների կտրուկ անկման հետ։ Իսկ լավ լուրն այն է, որ լիճը մեռնող՝ էֆտրոֆ վիճակից անցում է կատարել մեզոտրոֆին, այսինքն՝ մեռնող լճից դարձել է վերակենդանացող և ձգտում են, որ այն վերածվի օլիգոտրոֆի՝ կենդանի լճի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:

Նրա խոսքով,Սևանում խմելու ջուր գոյություն չունի, իսկ այսօրվա ամենամեծ խնդիրը քաղցրահամ ջուրն է: «Ամբողջ աշխարհում քաղցրահամ ջրերը կազմում են ամբողջ ջրերի 2,6 տոկոսը: Մեկ լիտր քաղցրահամ ջուրն ավելի թանկ է, քան մեկ լիտր նավթը»,-ասաց նա` հավելելով, որ եթե նախկինում`1930 -ականներին, Սևանի ջրի լուսաթափանցելիությունը 15 մետր էր, ապա այսօր, ըստ իրենց դիտարկումների, այն Սևանի կենտրոնում 8-11 մետր է, իսկ պատճառը կարմրակապույտ ջրիմուռների, պլանկտոնների առաջացումն է: «Եթե ջրի մաքրությունը չենք ապահովում, ապա մնացած աշխատանքները համարվում են Սիզիփոսի աշխատանք: Ջրի մակարդակը բարձրացնելուց առաջ նախ պետք է մաքրել ափերը: Ինչքան էլ ուզենք բարձրացնել Սևանի մակարդակը, նախ պետք է մաքրության մասին մտածել. այլապես մնացած միջոցառումները դառնում են ապարդյուն»,-շեշտեց բանախոսը` տեղեկացնելով, որ մաքրության աշխատանքների հետ կապված ջրի ջերմաստիճանը հատակում նվազել է 5-7 աստիճանով:

Նրա տվյալներով, վերջին տասը տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 մ 78 սմ-ով: «Սևանի բարձրացման հետևանքով ջրածածկ է լինելու 4 հզր 717 շենք-շինություն, բարեբախտաբար դրանց 78 տոկոսը շարժական են, և այսօրվա իրադրությամբ ապամոնտաժված է 359 շենք-շինություն»:

Ըստ Վլադիմիր Մովսիսյանի՝ այս տարի Արփա-Սևանով մինչև 80 մլն խորանարդ մետր ջուր է տեղափոխվել Սևան, և, ըստ կանխատեսումների, մինչև տարվա վերջում Սևան մտնելիք ջրի ծավալը կհասցվի մինչև 130 մլն խորանարդ մետրի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ