Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ծառահատման կասկածանքով բերման է ենթարկվել Կապանի անտառապետը

Ծառահատման կասկածանքով բերման է ենթարկվել Կապանի անտառապետը
10.06.2013 | 17:55

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից տեղեկացնում են, որ բերման է ենթարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի Սյունիքի անտառպետության անտառապետ Կարեն Սարգսյանը:

Երեկ, ժամը 15:05-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս Սյունիքի համայնքապետարանի մոտից հայտնաբերել են «Կամազ» բեռնատար ավտոմեքենա՝ բարձած բոխի տեսակի թարմ կտրված փայտանյութով՝ առանց համապատասխան փաստաթղթերի:Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանման տարածք:

Ոստիկանության տվյալներով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ուղևորն ասել է, որ 20 խորանարդ մետր փայտանյութը նույն օրը գնել է Եղվարդ գյուղին հարակից անտառամասից, որի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի Սյունիքի անտառապետին, բացի փայտանյութի արժեքից, որպես կաշառք տվել է ևս 140 հազար դրամ: Ավելին, ըստ ոստիկանության՝ նմանատիպ գործողություն կատարել են նաև հունիսի 1-ին և 5-ին:

Ոստիկանություն է բերման ենթարկվել անտառապետ Կարեն Սարգսյանը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ անտառապետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ծառայության շահերին հակառակ, անձնական և շահադիտական նպատակներով նույն օրը առանց համապատասխան փաստաթղթի վաճառել է 27.5 խորանարդ մետր բոխի տեսակի փայտանյութ՝ գումարը չմուտքագրելով դրամարկղ: Բացի այդ, պարզվել է նաև, որ անտառապետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ իր եղբոր անունով, սակայն մասնաճյուղի իր ենթակայության տակ գտնվող երեք պահաբաժնի «Սարի արտ» կոչվող տարածքից վերցրել և շահագործել է հատատեղ: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ