Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Եգիպտոսը նախագահ է ընտրում

Եգիպտոսը նախագահ է ընտրում
16.06.2012 | 01:33

Եգիպտոսում այսօր մեկնարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեարկությունը կտևի երկու օր։ Երկրորդ փուլ է անցել երկու թեկնածու՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Մուրսին և երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը։

Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը հայտարարել է ընտրված առաջնորդին բոլոր լիազորությունները շուտափույթ հանձնելու անհրաժեշտության մասին։ Սակայն, ինչպես հայտնում է BBC-ի թղթակիցը, երկու թեկնածուներից և ոչ մեկը չի վայելում բնակչության մեծամասնության աջակցությունը, և չի բացառվում, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո դժգոհությունների ու հանրահավաքների ալիքը շարունակվի։
Նշենք նաև, որ ընտրությունների երկրորդ փուլից ընդամենը մեկ օր առաջ երկրի գերագույն դատարանը որոշում էր կայացրել, որ նախկին նախագահ Հոսնի Մուբարակի կառավարության վերջին վարչապետ Շաֆիկը կարող է շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար։ Դատարանի քննությանն էր ներկայացվել օրենք, որի համաձայն նախկին վարչապետին կարող էին արգելել մասնակցել ընտրապայքարին։

Դիտվել է՝ 2600

Մեկնաբանություններ