ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ, ՈՐՈՆՑ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՆ»

«ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ, ՈՐՈՆՑ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՆ»
03.04.2012 | 00:00

Oրերս «Նաիրի» գրատանը կայացավ ժամանակակից բանաստեղծներ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «Գրպանի բանաստեղծություններ» և ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑԻ «Լեթարգիական արթնություն» բանաստեղծական գրքերի շնորհանդեսը:
«Հետաքրքիր և իրարից բավականին տարբերվող բանաստեղծներ են, ունեն իրենց լսարանը: Այսպես ասեմ` նրանք այն բանաստեղծներն են, որոնց ընթերցողներն առանձնահատուկ են»,- մեզ հետ զրույցում ասաց գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Եթե նախկինում գրքի շնորհանդեսների ժամանակ հեղինակները նվիրում էին իրենց գրքերը, այժմ ձևավորվում է նոր ավանդույթ` շնորհանդեսներն անցկացվում են գրախանութներում, իսկ դրան զուգահեռ քաղաքակիրթ ձևով կազմակերպվում է գրքի առևտուրը: Հասմիկ Հակոբյանը նշեց, որ սա նաև միջոց է ընթերցողների ուշադրությունը գրախանութների վրա սևեռելու: «Ներկաների թվից ավելի քան գոհ ենք,- ասաց նա:- Մեկ տարի առաջ, երբ Արամ Պաչյանի գրքի շնորհանդեսին 120 օրինակ գիրք վաճառվեց, դա մեզ ռեկորդային ցուցանիշ թվաց: Այսօր պատկերը բոլորովին այլ է. երկու գրքերն էլ վաճառվել են 150 օրինակից ավելի»:
Գրականագետի կարծիքով` մեկ տարում ընթերցողական բանակ ձևավորելու շարժը առավել կայացել է համացանցի, հեղինակների անհատական աշխատանքի, նաև «Անտարես» հրատարակչության աջակցության շնորհիվ:
«Եթե մեկ տարի առաջ գրողը պետք է իր ընթերցողին գտներ, այսօր ամբողջ հրատարակչությունն է փորձում դա անել, մի ամբողջական խումբ է աշխատում այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Նշենք, որ Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններ» գիրքը բաղկացած է չորս բաժնից` «Հայաստանին», «Գեղեցիկ բառերից այն կողմ», «Գրպանի բանաստեղծություններ», «Դռնբաց»: Վերջինս գրողի քաղաքացիական դիրքորոշման արտացոլումն է, նրա արձագանքը մեր օրերի իրադարձություններին: Գիրքը վերնագրված է «Գրպանի բանաստեղծություններ», քանի որ, հեղինակի խոսքով, առաջին անհրաժեշտության ապրանքները գրպանում են պահվում: «Հույս ունեմ, որ գոնե մի քանիսի համար գիրքս այդպիսին կլինի»,- ասաց նա, հավելելով, որ վերջին տարիներին որդեգրել է ստեղծագործական սկզբունք` բանաստեղծությունը պիտի լինի հակիրճ, բայց պարունակի խոր իմաստ: Նաև այս հակիրճությամբ է պայմանավորված գրքի վերնագիրը:
Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն» գիրքը ևս բաղկացած է չորս շարքից` «Սի բեմոլ», «Սրտագրեր», «Արյան կանչ» և «Լույսի ջրվեժներից առաջ»: Բանաստեղծը շրջանցեց ավանդական հարցը` ինչի՞ մասին է գիրքը: «Եթե լիներ հարց` «Ինչո՞ւ եք գրում», կպատասխանեի` փորձում եմ վերահսկել հրեշտակների ենթագիտակցությունը, ազդել դրա վրա»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ