ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Այգեկ գյուղի «ոդիսականը»

Այգեկ գյուղի «ոդիսականը»
11.07.2017 | 09:19

Զարմանալի է, բայց և այնպես մայրաքաղաքամերձ գյուղական որոշ համայնքներ կարծես գտնվում են վիրտուալ տարածքներում, մատնվել են համակարգված անտերության, լույս չի երևում թունելի վերջում։ Այսպես, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներն օգտվում են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսի ծառայությունից։ Վա՜յ էն օգտվելուն. միկրոավտոբուսը Այգեկ է մտնում գերբեռնված, քանզի սպասարկում է 5 գյուղի բնակիչների։ Այգեկցիները, առհասարակ, երեկոյան խուսափում են Երևան մեկնելուց։ Հետդարձը կարող է չեղարկվել` միկրոավտոբուսի գերբեռնվածության պատճառով։ Այս ամենին քաջատեղյակ է գյուղապետը, սակայն քաջատեղյակորեն շրջանցում է խնդիրը։

Այգեկը տառապում է ծարավից։ Գյուղում խմելու ջուր է հայտնվում օրվա մեջ մեկ-երկու ժամ, այն էլ` պատահական ժամերի։ Այգեկի բարձրադիր հատվածում բնակվող ունևոր բնակիչները պոմպի օգնությամբ ջուր են հասցնում իրենց տուն, շարքային բնակիչներն էլ տոչորվում են ծարավից։ Խնդիրը, անշուշտ, լուծելի է։ Դրա համար, սակայն, պահանջվում է Արմավիրի մարզպետարանի և Այգեկի գյուղապետարանի նախանձախնդրությունը։ Բնակիչներն իրենք պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցելու պատկան մարմիններին, միայն թե անտարբերության սառույցը նախ պետք է հալչի։
Այսպիսով, օրակարգում երկու խնդիր կա` թիվ 205 երթուղու բնականոն ծառայությունը գյուղական այս համայնքին և խմելու ջրի անխափան մատակարարումը։

Շոգ է, պաղպաջուն և սառնորակ ջուրը ոսկու գին ունի։ Ցավոք, Այգեկ համայնքի տարաբախտ բնակիչները, մի կերպ տուն հասնելուց հետո, զրկված են ծարավը հագեցնելու և լոգանք ընդունելու բերկրանքից։


Այգեկցիներին մաղթելով համբերություն` սպասենք Արմավիրի մարզպետի և Այգեկի գյուղապետի կառուցողական արձագանքին։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ