ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի։
«Մահացածների թիվը 14-ն է, 11-ը մահացել են տեղում, 1-ը՝ հիվանդանոցի ճանապարհին, 2-ը՝ հիվանդանոցում»՝ լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։ Նա նաև հայտնել է, որ 49 մարդ դեռ ստացիոնար բուժում է ստանում։
Ղրղզստանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ պայթյունի գործով գլխավոր կասկածյալը ծնունդով Ղրղզստանից ՌԴ քաղաքացի է: