Քեյթ Միդլթոնը և արքայազն ՈՒիլյամը կիրակի օրը կնքելու են արքայադուստր Շառլոտային: Արարողությանը կմասնակցեն Ելիզավետա II-ը, հարազատները, ընկերները: Կնունքը տեղի կունենա Սանդրիհեմի Մարիա Մագդալենացու եկեղեցում: Քեյթը և ՈՒիլյամը արարողությանը որոշել են հրավիրել բոլոր ցանկացողներին, որ եկեղեցու դռների մոտ կարող են ողջունել ընտանիքին:
Կնունքից հետո Անգլիայի թագուհին կուղևորվի Բալմորալ ամրոց, ամառային հանգստի: