Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է հայտնում ռուսական "Россия-1" և "Первый канал" հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներում քարոզվող «այլատյացության» ու «ազգային հիմքով» սերմանվող «ատելության» առնչությամբ: Հայտարարության հեղինակները ՀՀ իշխանություններից պահանջում են վերանայել նշված հեռուստաընկերությունների պայմանագրերը և նման քարոզչությունը չդադարեցնելու դեպքում կասեցնել դրանց հեռարձակումը Հայաստանի տարածքում: ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է դադարեցնել երկու հեռուտաընկերության հեռարձակումը` այն դեպքում, երբ տեղյակ չէ, թե արդյոք մեր երկրում այդ ալիքների հեռուստադիտողները համաձայն են նման զարգացման հետ: Հարցի լուծումը պահանջում է առնվազն մեկ սոցհարցում, որը կարող է ընդհանուր պատկերացում տալ "Россия-1"-ի և "Первый канал"-ի հեռուստադիտողների վերաբերմունքի մասին:
Հայաստանում պարբերաբար փակվել են հետուստաընկերություններ, որոնք ունեցել են իրենց որոշակի լսարանը, բայց որի կարծիքը հաշվի չի առնվել դրանց գործունեությունը դադարեցնելու ժամանակ: Այժմ սույն կազմակերպությունը կոչ է անում փակել ևս երկու հեռուստաալիք` առանց տեղեկանալու կամ հետաքրքրվելու, թե հասարակության քանի տոկոսն է կիսում իր մոտեցումները: Բացառված չէ, որ մեծ թիվ կազմեն նրանք, ովքեր դեմ են նման պահանջին: