ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Մեծն Բաբելո՞նը», թե՞ ռուսական արջը

«Մեծն Բաբելո՞նը»,  թե՞ ռուսական արջը
27.09.2013 | 11:15

Աշխարհի գերտերությունները հայոց տկարներիս «ընտրության հնարավորություն» են պարտադրում։ Այո՛, պարտադրում և ո՛չ թե առաջարկում, ինչպես փորձում են ներկայացնել: Էլ ինչպե՞ս անվանենք այդ ճնշումները, որ ամեն օր զգում ենք կամ Եվրոպայի, կամ Ռուսաստանի կողմից: Եվրոպան 500-միլիոնանոց շուկա է խոստանում մեզ, որ ի՞նչ անենք։ Մենք ի զորո՞ւ ենք այնտեղ մրցակցելու։ Զուգահեռ էլ թշվառ Հայաստանին «տաքացնում» են մի քանի միլիոն եվրոյով` տարբեր գրանտների անվան տակ: ՈՒ այդ ամենի հետ էլ, իհարկե, պարտադրում են «եվրաշնանյութ» (համեմված գենդերա-սեռային պղծություններով, վերջացրած մանկապղծության առաջարկներով):

Իհարկե, շատերը կոմունիստական Ռուսաստանի վայրագությունները տեսնելով, կզգուշանան «մեծ արջի» հետ բարեկամություն հաստատելուց, քանզի երբեմն-երբեմն ցավոտ վերաբերմունքի կարող են հանդիպել։ Բայց «մեծ պոռնիկ» Եվրոպայի հետ էլ պետք է զգուշանալ սիլի-բիլի անելուց, քանզի դրանով մեր հոգիները կարող ենք կորցնել: Սրանք մերկապարանոց խոսքեր չեն, այլ ներկայիս իրականությունից ու Սուրբ գրքից վերցրած մարգարեություններ:
Դրա համար, նախ, ծանոթանանք Եվրոպայի «պապայի»՝ Գերմանիայի հետ: Չնայած սրանք դեռևս հոմոսեքսուալիստներին պետական կնիքով թույլ չեն տալիս ամուսնանալ, բայց դրա համար ակտիվ նախապատրաստություն են տանում, սկսած մանկապարտեզներից, որտեղ թույլ են տալիս, որ տղաները խաղան ոչ միայն տղայավայել խաղալիքներով, այլև աղջկավայել տիկնիկներով, որպեսզի իրենք ընտրեն, թե ինչ սեռի տակ շարունակեն ապրել ու նաև դեռևս մանուկ հասակից ծնողների կողմից սեքսի վայելքներին նախապատրաստվել: Մի՛ զարմացեք այս խոսքերի վրա, քանզի հիմա, ինչ պիտի կարդաք, փաստաթղթային ճշմարտությունից է քաղված, որի մանրամասները փաստելու եմ տհաճությամբ, բայց պարտադրված` հայորդիների զգուշացման համար, որ հասկանանք, թե ուր նայենք այսուհետ. ձա՞խ՝ Եվրոպային, թե՞ աջ՝ Ռուսաստանին:
2010 թվականին Գերմանիայի ընտանեկան հարցերի պատասխանատու նախարարությունը համարել է, որ ծնողները պետք է 1-3 տարեկան իրենց երեխաներին սեքսուալ մերսումներ (մասաժներ) անեն, ու դրա համար միլիոնավոր տպաքանակով տարածել է մի բուկլետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է հետևյալը. «Հայրերը անբավարար ուշադրություն են հատկացնում իրենց աղջիկների սեռական օրգանին: Փաղաքշելով ու շոյելով իրենց դուստրերին, համարյա ուշադրություն չեն դարձնում նրանց սեռական տարածքին, մինչդեռ դա միակ միջոցն է, որի շնորհիվ աղջիկները կարող են զարգացնել իրենց հպարտությունը, որ իրենք աղջիկ են»: Այն ազատ տերմինները, ինչպես գրված է այդ բուկլետում, գարշեցի ու չհամարձակվեցի մեջբերել, այդ պատճառով ինքներդ, եթե կամենում եք համոզվել ու կարդալ, փնտրեք այն համացանցի հետևյալ հասցեով. www.juvenaljustice.ru:
Գերմանիայի պետական չինովնիկները, որոնք պատասխանատու են իրենց ազգի դաստիարակման խնդիրներում, շարունակում են գրել. «Աղջիկները դեռ մանկուց պետք է իմանան, որ ամոթալի օրգան չունեն»: Նույն բրոշյուրը խորհուրդ է տալիս երեխաներին ոչ միայն թույլ տալ, այլև աջակցել, որ նրանք անարգել, ինչքան ուզեն, մաստուրբացիա անեն, այսինքն, օնանիզմով զբաղվեն: Եվ արգելել է միայն այն դեպքում, երբ նման «հաճույքը» երեխայի ֆիզիկականի վրա կազդի (իսկ թե ինչ է կատարվում նման երեխաների հոգեկան աշխարհում, նրանց դա չի հետաքրքրում, քանզի, ըստ եկեղեցու կանոնների, օնանիզմը պոռնկության մեղքի տարատեսակ է համարվում):
ՈՒ առավել ծավալվելով, գերմանացի պետական այրերը խորհուրդ են տալիս 4-6 տարեկան երեխաներին «Կամասուտրա» ուսուցանել, այսինքն` այլասերված սեռական հարաբերությունների տարատեսակներին ծանոթացնել դեռ մանկահասակ տարիքում:
Ֆեդերալ պատասխանատու չինովնիկները նույնիսկ այդ գրքույկներում տեղադրել են մանկական երգեր, իրենց համապատասխան երաժշտությամբ, որտեղ կան օնանիզմի գովերգության տողեր:
Իսկ ինչ վերաբերում է կուսության պահպանման կարևորությանը, ապա ողջ պետական ապարատը ամեն բան անում է, որ դրա տարիքային փուլը կրճատվի մինիմում աստիճանի, ինչքան դա հնարավոր է: Ժամանակակից հեթանոսության հոտ չի՞ փչում արդյոք այս ամենից, երբ նախկինում մայրերն իրենց ձեռքով իրենց կույս ու դեռատի աղջիկներին տանում էին հեթանոսական կռատներ, որ այնտեղի «սուրբ ցլերը»՝ առնական տղաները, կուսությունից զրկեին այդ աղջիկներին, ու դրանով իսկ «սրբացնեին» նրանց ապագա ամուսնության համար:
Ամենազարմանալի փաստն այն է, որ մինչ այդօրինակ բուկլետների տարածումը ֆեդերալ չինովնիկները հարցումներ են արել հազարավոր ծնողների, մանկավարժների ու մանկական հոգեբանների, ու նրանց 93 տոկոսը դրական պատասխան է տվել: Իսկ այն ծնողներին, ովքեր դեմ են այս ամենին ու արգելում են իրենց երեխաներին այդ դասերին հաճախել, ըստ Գերմանիայի օրենքների, նախ բանտարկում են մի քանի օրով, իսկ եթե «խելքի չեն գալիս», տուգանում են, կամ էլ ծնողական իրավունքից զրկում:
Այնպես որ, հարգելի ընթերցող, մինչ քո սրտում կուզենաս կողմնորոշվել Ռուսաստանի ու Եվրոպայի հարցում, լավ կլինի ևս մեկ անգամ խորհես, թե երեխաներիդ ապագան ո՞ւմ ես ուզում վստահել:
ՈՒ որ չսխալվես, այս էլ իմացիր. եվրոպական ներկայիս միությունը Հովհաննեսի Հայտնության գրքում նկարագրված անդունդից ելնող յոթ գլուխ ու տասը եղջյուր ունեցող այն գազանն է, ով նստում է շատ ջրերի, այսինքն` ազգերի ու ժողովուրդների վրա, «Մեծն Բաբելոնը»՝ ազգերի խառնարանը, որն Աստծո բարկությամբ շուտով պետք է կործանվի, քանզի «… դրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը»: Առավել հանգամանալից ծանոթանալու համար թող ընթերցողն ինքը հոգս անի կարդալու Հայտնության 17 և 18 գլուխները:
Ռուսաստանի վերաբերյալ կան բազմաթիվ հին ու նոր մարգարեություններ, թե այդ երկիրը պետք է հզորանա և դառնա քրիստոնեության պատվար բոլոր ազգերի համար: Իսկ Հայաստանը ըստ մարգարեության, պետք է դառնա Ռուսաստանի աչքի բիբը, և ով համարձակվի դիպչել մեզ, մեծ արջի բիբին դիպած կլինի:
Ըստ իս, գերադասելի է ժամանակավորապես ռուսական արջի կոպտությունները հանդուրժել, որտեղ մեր ազգի կեսն է ապրում, որի մայրաքաղաքի կենտրոնում մեր տուֆակերտ ամենամեծ եկեղեցին է բացվել, և, ի վերջո, որոնց զինվորներով ու զենքերով այսօր մեր սահմաններն են հսկում, քան Եվրոպայի կատաղի պոռնկության գինուց հարբել, որի հետևանքները թե՛ ազգովին, և թե՛ ընտանիքներով ու երեխաներով հանդերձ, պետք է դժոխքի տանջանքներով հավիտենապես կրենք ապագայում:
Թող Տերը սուրբ երկյուղով իմաստացնի և Աստծո ձայն լսելու շնորհ պարգևի բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում մեր ազգի ապագա ուղղվածության ու սերունդների դաստիարակման և հոգիների փրկության գործում:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ